Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց մեկ պատգամավոր

Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ չընտրեց վարչապետ: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց  1 պատգամավոր, 1 հոգի դեմ,  76-ը՝  ձեռնպահ:

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանն իրավունքի ուժով համարվում է լուծարված:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում վարչապետի ընտրությանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել, որպեսզի խորհրդարանի լուծարմամբ հունիսի 20-ին կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վարչապետի առաջին ընտրությունը տեղի ունեցավ մայիսի 3-ի, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց:

Աղբյուր` Փաստինֆո