«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին տեղեկացրել էինք, որ արդեն հինգերորդ անգամ կոտրել են Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը, որը դեռ ամիսներ առաջ Իջեւան-Նոյեմբերյան մայրուղուց տեղափոխել էին տեղի եկեղեցու բակ, իբրեւ ավելի ապահով մի վայր, որտեղ նման ոտնձգություններ չեն կատարվի:
Սակայն տեղի իշխանություններն ու գործարարները մասնագիտացել են այս արձանը նորոգելու գործում եւ երեկ վաղ առավոտյան արդեն այն վերանորոգել-վերականգնել էին: Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանի արձանը ջարդում են, այնպիսի արագությամբ են նորոգում, կարծես այդ արձանից է կախված հայ ազգի ճակատագիրը:
Մեր աղբյուրի խոսքով` արձանի մոտակայքում մի քանի տեսախցիկ են տեղադրել, որ արձանաջարդները վախենան եւ այլեւս չկրկնեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում