Չորեքշաբթի, Ապրիլի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Փաշինյանը, փաստորեն, «գաուլայթեր» է, որը ղեկավարում է Հայաստանը, որը, փաստորեն, գրավել է». «Փաստ»

15/01/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի նախագահը ոչ միայն մշտապես հանդես է գալու հայտարարություններով, այլև զինված գործողությունների է դիմելու: Մենք պետք է չզարմանանք այդ ռազմավարությունից: Եվ եթե անգամ նրա բոլոր պահանջները բավարարվեն, Ալիևը շարունակելու է նույն ռազմավարությամբ առաջնորդվել:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Ալիևի՝ օրերս արված հերթական հայտարարություններին:

«Մեծ հաշվով, մեր թշնամիները շարունակելու են հնարավորինս ցինիկ պահվածք դրսևորել: Ու որքան զարմանալի չէ այս վարքագիծը, նույնքան զարմանալի չպետք է լինի Հայաստանի այս իշխանությունների զրո արձագանքն այդ ամենին: Երկրի ղեկավար կոչվող Փաշինյանը որևիցե մի հայտարարության չի պատասխանել, որովհետև նա մեծ աշխարհաքաղաքական պրոյեկտի համանախագահ է: Այդտեղ են նաև Էրդողանն ու Ալիևը, և այդ պրոյեկտով միասին վերաձևում են Հարավային Կովկասի քարտեզը, ինչը կարող է նույն քարտեզից Հայաստան հասկացողության վերացմանը հանգեցնել: Սա է պատճառը, որ այս իշխանությունների պարագայում որևիցե արձագանք չենք տեսնում: Ի դեպ, այս իմաստով վերջին օրերին Ալիևը իր խոսքում հիշել էր նաև ՀՀ նախկին նախագահներին: Բնական է, որ, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի նման մարդը նման իրավիճակ ոչ մի պարագայում թույլ չէր տա ու ավելի կոշտ կարձագանքեր»:

Ինչ վերաբերում է կոշտ արձագանքի փոխարեն կրկին կառավարության նիստի ժամանակ «խաղաղության դարաշրջանի» մասին խոսելուն, նա հավելեց. «Համոզված եմ, որ Հայաստանն այսօր գրավյալ երկիր է, որի իշխանությունները համերաշխորեն գործում են թուրքերի և ադրբեջանցիների հետ: Բնական է, որ այդ տրամաբանությամբ պետք է արվեն հայտարարություններ հենց այն «ոգով», ինչպես արվեց նաև կառավարության վերջին նիստի ժամանակ: Զարմանալի չէ. երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանացիներն ունեին «գաուլայթեր», որը գրավյալ տարածքների ինչ–որ մի շրջան էր ղեկավարում: Փաշինյանը, փաստորեն, «գաուլայթեր» է, որը ղեկավարում է Հայաստանը, որը, փաստորեն, գրավել է: Ամեն դեպքում, հույս ունեմ, որ մեր ժողովուրդն արթնանալու է ու ազատվի իր այս ծանր բեռից»:

Մեր զրուցակցի խոսքով, մեր թշնամիներն օգտվում են այն բարդ աշխարհաքաղաքական վիճակից, որն այսօր ձևավորվել է ամբողջ աշխարհում:

«Մի դրական հանգամանք, ամեն դեպքում, կա. ղազախական դեպքերից հետո, երբ տեղի ունեցավ ՌԴ և Չինաստանի ղեկավարների զրույցը, առաջին անգամ խոսվեց այն մասին, թե ինչ վտանգ են իրենցից ներկայացնում գունավոր հեղափոխությունները: Հատկապես Ռուսաստանում վերջապես հասկացել են, թե ինչ է կատարվում, որովհետև չինացիներն ամեն ինչ դեռ վաղուց են հասկացել ու այդ ամենը փորձում են հօգուտ իրենց շուռ տալ: Հուսանք, որ ՌԴ-ի կողմից ավելի սուր կգնահատվեն իրենց իսկ անվտանգությանը սպառնացող գործոնները: Իզուր չէ նաև Ալիևի այցն Ուկրաինա:

«Բոլորը՝ մի ափսեի մեջ» գործընթացների մասին է խոսքը: ՌԴ-ի համար նույն Դոնբասը, Ղրիմը, Լուգանսկը նույնքան կարևոր արժեք են, որքան մեզ համար՝ Ղարաբաղը: Հիմա թուրքերը հայտարարում են, թե Ղրիմը ոչ թե Ուկրաինայինն է, այլ իրենցը: Մեծ հաշվով, մեր թշնամիներն օգտվում են ստեղծված գլոբալ իրավիճակից, որն ավելի քան պայթյունավտանգ է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ, միևնույն ժամանակ, ԵՄ-ի կողմից անկախ աշխարհաքաղաքական միավոր դառնալու ցանկություն է նշմարվում, որի առաջատարը Ֆրանսիան է:

Ըստ նրա, ԵՄ-ում փորձում են մեղմել տոտալիտար ամերիկյան ազդեցությունը, որն ամերիկյան գաղութ է դարձել: «ԱՄՆ-ում 1990-ականներից, պայմանականորեն ասած, կառավարվող քաոսի ինստիտուտ է գործում: Ըստ դրա, տարբեր երկրներում քաոս են ստեղծում և համարում, որ այն կառավարվող խնդիր է: Եվ այն կառավարում են այնպես, որն այդ քաոսը մաքսիմալ վնաս տա այդ երկրին ու առավելագույն օգուտ՝ կազմակերպողներին: Դեռ մեկ տարի առաջ ամերիկացիները լքեցին Աֆղանստանը, ու թալիբները մտան այդտեղ: Դեպի Ղազախստան ահաբեկիչների, զինյալների ազդեցության վտանգը հենց Աֆղանստանից էր: Ամերիկացի գիտնականների կողմից ստեղծված սիմվոլիկ ժամացույց կա, որը ցույց է տալիս, թե որքան է մնացել համաշխարհային ապոկալիպսիսին՝ միջուկային պատերազմին: Այն պետք է լինի «ժամը 12-ին», որին «մի քանի րոպե» է մնացել:

Ամբողջ աշխարհը գտնվում է վառոդի տակառի վրա, որն ամեն րոպե կարող է պայթել: Հույս ունեմ, որ դրա կործանարարությունն այնքան ակնհայտ կլինի բոլորի համար, որ ոչ ոք չի ցանկանա սկսել այն: Հուսանք, որ ոչ ոք չի սեղմի այդ կոճակը: Ամեն դեպքում, բանակցությունների առկայությունն ավելի լավ է, քան սկսվող պատերազմները: Ու այս առումով բանակցությունների ինչ-որ գործընթաց է սկսվել, որովհետև մինչ այս Արևմուտքն իր արժանապատվությունից ցածր էր համարում խոսել ՌԴ-ի և Չինաստանի հետ: Հարց է, թե ի՞նչ է սպասվում Հայաստանին, որտեղ կառավարվող քաոս է ստեղծվել, և այդ քաոսից դժվար է ազատվել: Ամեն դեպքում, պետք է կարողանալ թոթափել ՀՀ իշխանություն կոչվող այս օկուպանտների լուծը և ունենալ իշխանություն, որը կմտածի գիտության, կրթության ու հայրենասիրական գաղափարախոսության մասին»,- եզրափակեց Գ. Հարությունյանը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան Ադրբեջանին ներգրավում է տարածաշրջանային հակառուսական պրոյեկտներում, ինչը հնարավորություն կտա ՌԴ հետ նոր սակարկություններ սկսել, որտեղ կարող են տրորվել նաև Հայկական շահերը․Զաքարյան

Հաջորդ գրառումը

Դժբախտաբար, ոչ ոքի չի հետաքրքրում այս հարցը. Ալեքսանդր Թամանյանի թոռանը չի ընդունել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ԿԳՄՍ նախարարությունում

Համանման Հոդվածներ

OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախցի Արամը Հայաստանը կներկայացնի Աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում

21/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «խաղաղության» թեզը՝ Ալենի կողմից հերքված. Սուրեն Սուրենյանց

21/04/2026
Նորություններ

ՔԿՀ-ներ հոգևորականների մուտքի արգելքը նախկինում եղած գործողությունների իներցիոն շարունակությունն է. Ալեքսանդր Քանանյան

21/04/2026
Հաջորդ գրառումը

Դժբախտաբար, ոչ ոքի չի հետաքրքրում այս հարցը. Ալեքսանդր Թամանյանի թոռանը չի ընդունել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ԿԳՄՍ նախարարությունում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ավետիք Չալաբյանը պահանջում է Փաշինյանին կարգի հրավիրել

21/04/2026

Սիրելի բարեկամներ, Տեղեկացնոմ եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական