Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը չէ, որ ինձ քաղաքականություն է բերել, առանց նրա էլ կհաղթեի քաղաքապետի ընտրությունները. Հայկ Մարության

11/10/2024
- Նորություններ, Տեղական

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Factor.tv-ին տված հարցազրույցում հայտարարեց կուսակցության նախագահ Հայկ Մարությանը:

«Ընտրություններին մասնակցելու պատճառն այն է, որ մեր պետությունը նախ ունի արտաքին լրջագույն խնդիրներ, իսկ եթե խոսենք ներքին խնդիրների մասին՝ մեր քաղաքական ուժը տեսնում է, որ այն ինչ հնարավոր է անել, արվում է դրա շատ փոքր տոկոսը: ՕԳԳ-ն ինչ անում է  այսօր կառավարությունը, շատ փոքր է»,- հայտարարեց Մարությանը:

Հարցին՝ եթե Փաշինյանը չառաջադրեր Ձեզ քաղաքապետի թեկնածու, Դուք քաղաքական կարիերա կունենայի՞ք, Փաշինյա՞նն է Ձեզ քաղաքականություն բերել, նա արձագանքեց. «Այդպես չէ, որովհետև Փաշինյանը չէ որ ինձ քաղաքականություն է բերել, կամ թույլ տվել մի տեղից ելույթ ունենամ: Այս դեպքում լրիվ հակառակն է  եղել: Ես և իմ աջակիցներն ու ընկերները միացել ենք, փորձել ենք մաքսիմալ օգնել այդ ժամանակ ՔՊ-ի ստեղծած շարժմանն ի դեմս Փաշինյանի: Ընդհանրապես ես շատ վաղուց եմ քաղաքականության մեջ ոչ երևացող դերում»:

Նա նշեց, որ դեռ 88 թվից բակի երեխաներով վազել են ու միացել Օպերայի հավաքներին սովետական միությունից անկախանալու, իսկ դրանից հետո էլ ներքին քաղաքական պրոցեսների մեջ մասնակցել է, բայց որպես ժողովրդի մի մասնիկ:

Ինչ վերաբերում է նրան, եթե Փաշինյանն իրեն չաջակցեր արդյոք կընտրվեր քաղաքապետ, Մարությանն ասաց, որ հեղափոխությունից հետո դա առաջին ընտրությունն էր և շատ կարևոր ընտրություն էր:

«Կարծում եմ՝ շատ ճիշտ է արել Նիկոլ Փաշինյանը, որ մասնակցել է, բնականաբար, այդ ամեն ինչն ավելի ուժեղացել է իր մասնակցությամբ, և երկրորդն էլ, դա ընդհանուր հաղթանակ էր: Պատկերացրեք, որ այդ հաղթանակն էլի մեծ հաղթանակ լիներ, բայց ինքը մասնակից չլիներ, չեմ կարծում որպես քաղաքական գործչի դա իրեն ձեռնտու լիներ»,- շեշտեց նա:

Մարությանը վստահեցրեց, եթե անգամ Փաշինյանը չմասնակցեր քարոզարշավին, վստահաբար ինքը հաղթելու էր:

Հարցին՝ ինչու չհաղթեց անցած քաղաքապետի ընտրություններին, նա ասաց.

«Նախ տարիների տարբերություն կա, բայց ավելի հետաքրքիր տարբերակն Աժ ընտրություններն են, երբ ՔՊ-ն շատ ավելի քիչ ձայներ հավաքեց, քան Երևանում հավաքել էր, երբ ես քաղաքապետի թեկնածու էի:

Անցած տարվա ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունն իրականում չունի ժողովրդի աջակցությունը»:

Նախորդ գրառումը

Թուրքիան Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը կվերադարձնի ավելի քան 1000 անշարժ գույք

Հաջորդ գրառումը

Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է դատախազություն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Հաջորդ գրառումը

Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է դատախազություն

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական