Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը նահանջել է՝ վախենալով իր իսկ սկսած խաղից. Վլադիմիր Մարտիրոսյան

03/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Շատերը կասեն, թե Փաշինյանը Time out է վերցրել իր պլանավորումների վերախմբագրումների համար և կարող է ճիշտ լինեն, բայց քաղաքական գիշատիչի նրա մենթալիտետը հաշվի առնելով նշեմ մեկ հանգամանք: Գիշատիչը կամ հաղթում է կամ նահանջում: Փաշինյանը նահանջել է՝ վախենալով իր իսկ սկսած խաղից, վախենալով վերջնախաղից, բավարարվելով ՀԵՑ-ի բռնագրավման ժամանակավոր հաջողությունով: Նա ձախողեց ՀԱԵ-ի բռնագրավումը, ձախողեց «միջանցք տալը», որպես «ճանապարհի արտապատվիրակում» ներկայացնելու PR կոմպանիան և նահանջեց: Նա ձախողել է բոլոր այն օպերացիաները, որտեղ ստացել է դիմադրութուն ու ձիգ, կոշտ սյզբունքայինություն: Նա նահանջել է միշտ, երբ իր նետած մարտահրավերն ընդունել են ձիգ: Նա կլանում է միշտ, երբ մարտահրավերից խուսանավում են ու հրաժարվում «կռիվ տալ»: Դա նա ընդունել է որպես հարձակման ու հաղթանակի բաց հնարավորություն:

Խաղը փոխելու լիակատար հնարավորություններ կան և հնարավորության անունն է «քաղաքական մոբիլիզացիա հակահարձակման նպատակով»: Դրա պարարտ հողի անունն է Փաշինյանի լեգիտիմության տոտալ կորուստը: Նա անցել է յուրաքանչյուր ավտոկրատի վերջին փամփուշտին, այն է օպոնենտների բռնադատումն ու մեկուսացումը:

Այս երկրի բնակչության կեսից ավելին, եթե չասենք մեծամասնությունը դեմ է նրա քաղաքականությանը, բայց չի ստանում այլընտրանքային քաղաքականության կոնկրետ և խիստ տարբերվող առաջարկ քաղաքական դաշտից: Որևէ պարագայում այս իշխանության ընթացքի կասեցումը չի ենթադրում նույն չաշխատող հնացած մեթոդների բազմակի կիրառում: Դա արդյունք չի տալու: Այն ենթադրում է սեփական քաղաքական ռեսուրսների գերմոբիլիզացիա, ներընդդիմադիր «փոխադարձ չհարձակման պակտ», դա ենթադրում է սեփական ընտրազանգվածների հետ շատ խիտ աշխատանք հստակ նարատիվներով և առաջարկներով: Սա է բերելու այս իշխանության ապալեգիտիմ վիճակի ֆիքսմանն ու բետոնացմանը , թույլ չտալով նրան կրկին լեգիտիմանալ չունենալով դրա ռեսուրսը, իսկ այդ սցենարի հավանականությունը կա և դա բացարձակ իր մեղքը չէ, այլ իր դեմ ինստիտուցիոնալ և ոչ միայն պայքարողներինը:

Այս երկրում բոլոր ընտրազանգվածները լեգիտիմացնում են Փաշինյանին ոչ այն պատճառով, որ նրան վստահում և աջակցում են, այլ այն պատճառով, որ իրենց հետ ամենաշատը աշխատում է Փաշինյանը: Ճիշտ է աշխատում, թե սխալ, բարո, անբարո, աբսուրդային, իրական, բայց ամենախիտը աշխատում է Փաշինյանը: Կա Փաշինյան կա ընդդիմություն, չկա Փաշինյան նույնիսկ հետ քաշված ու քաղաքականություն չարտադրող , չկա նրա հակաքաղաքականությունը: Հակաքաղաքականություն չկա, որովհետև այն չկա և չի մշակվել մինչ օրս: Կա նրա հարձակումը, լավ վատ, կա պաշտպանությունը հարձակումից: Չկա հարձակում, չկա հակահարձակում, ինչը կբերի նրա իշխանության ավարտի: Չկա հակահարձակում ստեղծվում է նրա մեռած լեգիտիմության վերակենդանացում քաղաքական վակուումի պատճառով:

Փաշինյանի լեգիտիմացման աղբյուրը ոչ թե նրա հետ որևէ գործընթացի մասնակցելն է, այլ նրա դեմ գործընթացների վակուումը: Այդ գործընթացները ունեն իրավականից, սոցիալականից, բարոյականից մինչև կազմակերպված ու մտածված քաղաքական հակահարձակման մեխանիզմներ ու ապահովումներ: Սա է նրա ապալեգիտիմության ֆիքսման և արդյունքում նրա քաղաքականության ու այդ քաղաքականությունը իրագործող պետական կառուցվածքի աշխատանքի առկախման բանալին»:

ՎԵՐՋՆԱԽԱՂ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանը կարող է փակել դեպի Ադրբեջան չվերթները Ստեփանակերտի անվան հետ կապված սկանդալի պատճառով. Զատուլին

Հաջորդ գրառումը

Երևանում կայացել է Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Նորություններ

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025
Հաջորդ գրառումը
YEREVAN, ARMENIA: 03 August 2025 Jennifer Lopez performs live on stage during her concert in Yerevan, Armenia, on August 3, 2025. The show is part of her 2025 world tour, marking her first performance in the country.

Երևանում կայացել է Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական