Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը հրապարակավ զրպարտում է Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսին՝ սպառնալով ողջ եկեղեցուն

10/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միասնության կոչ

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ենթարկվում է աննախադեպ հարձակումների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ զրպարտում է Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսին, սպառնալով ողջ եկեղեցուն։ Նա նաև մեր եկեղեցիներն է անվանում «չուլաններ» և հորդորում է «ազատագրել» Էջմիածինը։

Աննա Հակոբյանը ավելի է խորացնում վիրավորանքները, անվանելով հոգևորականներին «մանկապիղծներ» և «մաֆիայի անդամներ»։ Ինչպես ընդգծեց Գերագույն Հոգևոր Խորհուրդը 2025թ. հունիսի 2-ի հայտարարությամբ, սա ոչ միայն հարձակում է Եկեղեցու, այլև հայության հոգու և ինքնության դեմ՝ թե Հայաստանում, թե Սփյուռքում։

Ուղղափառ աստվածաբանությունը սովորեցնում է, որ մարդը՝ ստեղծված Աստծու պատկերով (Ծննդ. 1,27), ունի անհերքելի արժանապատվություն։ Կաթողիկոսին զրպարտելը և հոգևորականներին ընդհանրական ձևով վարկաբեկելը վիրավորում են այդ արժանապատվությունը և հակասում են պետության պարտականությանը՝ պաշտպանելու հանրային բարօրությունը, մարդու իրավունքները եւ մի շարք այլ հիմնարար օրենքներ ու կանոններ։ Եկեղեցին պետական վերահսկողության տակ դնելու փորձը հարված է հոգևոր ազատությանը, որ Քրիստոս մեզ շնորհեց (Գաղ. 5,1)։ Այս ամենը հիշեցնում է Քրիստոսի փորձությունը անապատում (Մատթ. 4,8–10), երբ նա մերժեց իշխանությունը՝ հանուն ճշմարտության։

Այո, Եկեղեցին բարեփոխումների կարիք ունի, սակայն նրա ինքնիշխանությունը սուրբ ժառանգություն է՝ դարերի ընթացքում պահված և այսօր նաև պաշտպանված միջազգային իրավունքով։ Կաթողիկոսի՝ պետական վերահսկողությամբ փոխարինելու նենգ սպարնալիքը վտանգում է Եկեղեցու սրբազան առաքելությունը՝ թե Հայաստանում և թե Սփյուռքում։ Ինչպես առաքյալները մեզ սովորեցրին՝ «Աստծուն պետք է ավելի ենթարկվենք, քան մարդկանց» (Գործք 5,29), ուստի նույնն է մեր կոչը անև այսօր։

Այս ճգնաժամային պահին՝ երբ Արցախից բռնի տեղահանվել է ավելի քան 100 000 հայ և Հայաստանը կանգնած է արտաքին ու ներքին սպառնալիքների առաջ, Եկեղեցին մնում է մեր ժողովրդի հույսի հենարանը։ Այն պարզապես շինություն չէ, այլ կենդանի հավատացյալների համայնք, որտեղ ամեն պատարագով վերապրում ենք Քրիստոսի հարությունը։ Եվ այդ սրբավայրը վարկաբեկելն ու պղծելը, նշանակում է ոտնահարել այն վայրերը, որտեղ հայ մարդը ապաստան է գտել դարեր շարունակ։

Որպես Գերմանիայում ծառայող հոգևորական՝ ես տեսնում եմ ոչ միայն Հայաստանի այլ նաև մեր համայնքի ցավը։ Գերմանիայում ապրող մոտ 60,000 հավատացյալներ մեծ անհանգստությամբ են նայում դեպի Էջմիածին՝ մեր հոգևոր մայրաքաղաքը։ Բայց Սփյուռքը միայն դիտորդ չէ, այլ նաև կոչված է՝ պահելու միասնականությունը համահայկական քրիստոնեության։ Մեր եկեղեցիները աղոթքի, կրթության ու համախմբման վայրեր են, որոնք կարող են բուժել նույնիսկ քաղաքական պառակտումները։

Մեր աստվածաբանությունը մեզ սովորեցնում է, որ Եկեղեցին մարգարեական ձայն ունի, որը կոչ է անում աշխարհին՝ վերադառնալ ճշմարիտ ուղուն։ Փաշինյանի նախաձեռնած քարոզարշավը, որ հասավ իր գագաթնակետին հունիսի 9-ին՝ «ազատագրել Էջմիածինը» կոչով, փորձ է այդ ձայնը լռեցնել, սպառնում ոչնչացնել մեր սրբությունները։ Բայց ինչպես ասում է Երեմիա մարգարեն (Երեմիա 7,3–7), ժամանակն է՝ դադարել չար ճանապարհից և վերադառնալ առ Աստված։ Կաթողիկոսի դեմ հարձակումը միայն մեկ մարդու դեմ չէ, դա հարձակում է Եկեղեցու՝ որպես կենդանի մարմնի, դեմ։

Պետական վերահսկողության սպառնալիքը մեզ հիշեցնում է պատմության բռնապետությունները, որոնք ձգտում էին լռեցնել հավատքը, բայց մենք գիտենք՝ Եկեղեցին միշտ ուժեղացել է հենց տառապանքի միջով։ Մեր պատմությունը՝ սկսած 301 թվականից, շարունակած 1915-ի նահատակներով և հասած մինչև 1991-ի վերածնունդը, վկայում է այդ մասին։

Մենք չենք կարող ատելությամբ պատասխանել, այլ պետք է առաջնորդվենք Քրիստոսի սիրո ոգով (Ղուկ. 23,34)։ Մեր պարտքն է՝ պաշտպանել ճշմարտությունը, պահպանել Եկեղեցու անկախությունը և հավատացյալներին միավորել։ Ինչպես շեշտել է Գերագույն Հոգևոր Խորհուրդը, Եկեղեցին մեր ազգային միասնականության սյունն է, և այն չի կարելի տապալել քաղաքական շահախնդրությամբ։

Հայկական Սփյուռքը՝ Գերմանիայից մինչև Ռուսաստան, Ամերիկայից մինչև Մերձավոր Արևելք, Սինգապուրից մինչև Ավստրալիա, կենդանի մարմնավորումն է համընդհանուր համահայկական Եկեղեցու։ Էջմիածնի դեմ հարձակումները վտանգում են մեր հոգևոր կապը Մայր Եկեղեցու հետ, բայց միաժամանակ մեզ կոչ են անում՝ գիտակցելու մեր նոր պատասխանատվությունը։

Որպես հոգևորական՝ իմ ծառայությունը տեսնում եմ այս երեք ուղղությամբ՝ աղոթքով զորացնել, կրթությամբ լուսավորել և խաղաղ կերպով գործել, որպեսզի մեր ժողովուրդն էլ իր հերթին գիտակցի իր քաղաքական պատասխանատվությունը և գործի։ Մենք պետք է տեղեկացնենք միջազգային հանրությանը՝ սկսած եկեղեցական միություններից մինչև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներ, որպեսզի պաշտպանենք մեր անկախությունը, արժանապատվությունը և ժողովրդավարությունը Հայաստանում։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կանգնած է դժվար փորձության առաջ, բայց Քրիստոսի Խաչն արդեն իսկ մեր հաղթանակն է։ Այս խավարի պահին հիշենք Պողոս Առաքյալի խոսքը՝ «Լցվեք Տիրոջով ու Նրա զօրությամբ» (Եփես. 6,10)։ Աղոթենք Նորին Սրբություն Գարեգին Երկրորդի, մեր հոգևորականների, մեր ժողովրդի և Եկեղեցու միասնականության համար։ Խոսենք ճշմարտությունը՝ սիրով, ու պաշտպանենք Եկեղեցին՝ ոչ թե ատելությամբ, այլ Ավետարանի զորությամբ։

Տեր Տիրատուր քահանա Սարդարյան

Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մայր Աթոռի դեմ հարձակումները կանխելու քաղաքական մակարդակն իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Իշխանության նպատակն է Կաթողիկոսի պաշտոնին Անկարայի և Բաքվի առաջադրած թեկնածուի ծրագրված նշանակմամբ. Արմեն Այվազյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում լույս չկա

02/01/2026
Հասարակություն

Այսուհետև տարվա մեջ «Շտապօգնության» 8 կանչ կարող եք անել, 9-րդից սկսած՝ կվճարեք 10-15 հազար դրամ

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է գերեվարված Լևոն Մնացականյանի քույրը

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հաջորդ գրառումը

Իշխանության նպատակն է Կաթողիկոսի պաշտոնին Անկարայի և Բաքվի առաջադրած թեկնածուի ծրագրված նշանակմամբ. Արմեն Այվազյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական