Դա այնքան անհեթեթ տեղեկություն է, ո՞նց կարող է որեւէ մեկը նման բան ասել, սխալվել է Freedom House-ը. մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Freedom house միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր զեկույցում նշել է, որ Հայաստանի կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել լրագրողներին, այլախոհներին եւ իրավապաշտպաններին գաղտնալսելու համար:
«Ես հիշում եմ, որ մի շրջան կար, որ ընդդիմադիրները ինչ-որ SMS-ներ էին հրապարակում, ասելով՝ տեսեք, իշխանությունը մեր դեմ ինչ-որ ծրագիր է օգտագործում: Ես հարկ չհամարեցի իմ եւ իմ ընտանիքի անդամների հեռախոսների սքրինշոթերը հրապարակեմ, որ այդ նույն SMS-ներից ստացել ենք նաեւ մենք»,- ասաց Փաշինյանը: