Եթե Ադրբեջանն օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» տերմինը, նրանք խոսում են իրենց տարածքի մասին, որովհետև չեն կարող այն օգտագործել մեր տարածքի նկատմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ խաղաղությունը նշանակում է, որ Հայաստանից մարդիկ կարող են մեքենաներով մեկնել Բաքու, իսկ Ադրբեջանից մարդիկ կարող են գալ Հայաստան, այդ թվում՝ Երևան։
«Իսկ եթե խոսքն ուրիշ բանի մասին է, ապա այդ օրակարգը վտանգավոր է խաղաղության համար», ասաց նա։
Փաշինյանը շեշտեց՝ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունը կայանում է նրանում, որ հրաժարվեն նման մոտեցումից։
Անդրադառնալով Ալիևի՝ հայկական տեղանունները խեղաթյուրելու պրակտիկային ՝ մասնավորապես Սևանա լիճը «Գյոյչա» անվանելուն ՝ Փաշինյանը նկատեց՝ պետք է ամբողջության մեջ գնահատել այդ հայտարարությունը։
«Սա իմ գործառույթը չէ, ես սրա մասին պետք է չխոսեմ էլ, դրա մասին պետք է խոսեն լրատվամիջոցները, որոնք տեղեկատվությունը պետք է ճշգրիտ փոխանցեն, որ հարցը ճշգրիտ ձևակերպվի, որպեսզի պատասխանն էլ ուղիղ լինի»,- կառավարո
Նիկոլ Փաշինյանը տարակուսանք հայտնեց, որ հայ լրագրողները չեն ուսումնասիրել Ալիևի նշած քարտեզները։
«Իսկ եթե մեր լրագրողները հանեին այդ քարտեզները, կտեսնեին, որ դրանք ինչքան աննպաստ կարող էին լինել Հայաստանի համար, երկու այդքան կարող էին աննպաստ լինել Ադրբեջանի համար։ Օրինակ՝ կարող է պարզվի, որ այդ քարտեզի վրա Հայաստան կա, իսկ Ադրբեջան չկա։ Իսկ դա ո՞նց մեկնաբանենք։ Դա անօգուտ գործողություն է»- ասաց նա։
Նա այս քննարկումներն անիմաստ համարեց՝ հատկապես 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո։ «Որ Վանաձորի անունը եղել է Կիրովական, իսկ Գյանջայի անունը եղել է Կիրովաբադ, ի՞նչ է դա նշանակում։ Դրանից հետևությունն ի՞նչ է։ Ինձ դա հետաքրքիր չէ, քանի որ կա 2025-ի օգոստոսի 8-ի ստորագրած փաստաթուղթը և 2024 թվականի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ անուններն ադրբեջանական են. դրանք թուրքական, պարսկական, արաբական, մոնղոլական են»,- ասաց Փաշինյանը։





