Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը հայտարարում է, որ բռնությունը դատապարտում է. բա ինչո՞ւ մինչև այս պահը չեն բացահայտել Միհրան Հակոբյանի վրա կատարված հարձակումը. իրավապաշտպան

09/12/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելը նույնիսկ անհարմար է։ Ամոթ է անգամ անդրադառնալ իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությանը, որ «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է», Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով հասարակական գործիչ Միհրան Հակոբյանի վրա երեկ դիմակավորված անձանց հարձակվելու և վերջինիս ծեծի ենթարկելու միջադեպին։

«Սուտը, կեղծիքը, հանցագործությունների չբացահայտումը, Սրբազանների ապօրինի ձերբակալությունները, վարչապետի՝ Սահմանադրությունն անկաշկանդ խախտելն ու ոտնատակ տալը… այս ամենից հետո ի՞նչ եք սպասում, որ այս երկրում լինի։ Այս ամենի ֆոնին ես բռնությունը բնական եմ համարում. գիտեն, որ անպատիժ են մնալու։

Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունը խիստ դատապարտելի է, և եթե այս իշխանություններն ուզեին, ապա հանցագործությունը հեշտությամբ կարող էին բացահայտել։

Եվ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բռնությունը դատապարտո՞ւմ է։ Դեպքի վայրում տեսախցիկներ են եղել. բա ինչո՞ւ չեն բացահայտել մինչև այս պահը։ Ի՞նչն է դատապարտում. երբ ինքը եկեղեցում է, և այնտեղ մարդկանց բերանը փակելով՝ դո՞ւրս են շպրտում։ Դա բնությո՞ւն չէ»,- հարց հնչեցրեց իրավապաշտպանը։

Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ ակնհայտ է, որ մարդիկ դատապարտվում են ազատ խոսքի, այլակարծության համար, և ունենալով նաև նախորդ տարիների ընտրական պրոցեսների փորձը՝ կարելի է միանշանակ ասել՝ ընտրություններին ընդառաջ՝ բռնություններն ահագնանում են, բռնության են ենթարկվում անգամ լրատվամիջոցների ներկայացուցիչները։

«Իսկ հիմա այն, ինչ կատարվում է Հայաստանում, ուղղակի տանում է դեպի բռնություն. այս անպատժելիությունը, ապօրինությունները, սուտն ու կեղծիքը կամ Միքայել Աջապահյանի առողջական վատ վիճակը։ Իսկ ՀՀ արդարադատության նախարարը երեկ բացահայտ ստում էր, որ թող իրենց դիմեն, իրենք այդ հարցին ընթացք կտան։ Բայց պարզվեց՝ փաստաբանները դիմել են, և նախարարն ուղղակի ստում էր։

Այսինքն՝ մեծահասակ մարդը, որը բանտում է, և ունի հրատապ լուծում պահանջող առողջական խնդիրներ, ոչինչ. իրենք ամենայն հանգստությամբ ստում են և այդ մարդուն անտեսում։ Սա խոսում է երկրում առկա մթնոլորտի մասին։

Բայց որևէ մեկը չի մտածում կարգի հրավիրելու մասին. մեր ՆԳ նախարարությունը, ԱԱԾ-ն ծառայում են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ քաղաքացուն, այլ մեկ մարդու, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Անգամ շրջապատում են եկեղեցին, որ նա հանգիստ մուտքուելք անի, քաղաքացներին արգելում են մտնել եկեղեցի։ Օրենքն անընդհատ խախտվում է»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը միաժամանակ հիշեցրեց «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի՝ երկու մասով կալանքի մեջ գտնվելու մասին։

«Այսինքն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրանց ասում է «շան տղերք» , բայց նրանք իրավունք չունեն պատասխանելո։ Այստեղ ժողովրդավարության մասին խոսելն ուշացած է»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ երեկ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա տեղի էր ունեցել բանդիտական հարձակում։ Դիմակավորված անձինք թիկունքից հարձակվել էին վերջինիս վրա, ծեծի ենթարկել և փախուստի դիմել։ Նախկին պատգամավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրաժարվել ենք Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից. փաստաբան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանում ԶԼՄ-ներին արգելել են հրապարակայնացնել Սաֆարովին հերթական զինվորական կոչում շնորհելու փաստը

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանում ԶԼՄ-ներին արգելել են հրապարակայնացնել Սաֆարովին հերթական զինվորական կոչում շնորհելու փաստը

Ամենաշատ ընթերցվածը

05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական