Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի հետ՝ «Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը». Հարութ Սասունյան

08/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում՝ Կրեմլում, ապրիլի 1-ին տեղի ունեցավ անսովոր զրույց։

23 րոպե տևողությամբ հանդիպումը տեսագրվեց և հրապարակվեց, ներառյալ երկու կողմերի հայտարարությունները։ Տարօրինակ է, որ հանդիպման ժամանակ Փաշինյանն իր կրծքին կրում էր իր ասած «իրական Հայաստանի» քարտեզը։ Որևէ խելամիտ ղեկավար նման հանդիպման ժամանակ սեփական երկրի քարտեզը չէր կրի։

Ամենից ցնցող բանը, որ Փաշինյանն ասաց Պուտինին, հետևյալն էր. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է… Մեզ մոտ կան քաղաքացիներ, որոնք կարծում են, որ Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը… Մեզ մոտ, օրինակ, սոցիալական ցանցերը 100 տոկոսով ազատ են, ընդհանրապես որևէ սահմանափակում չկա, և շատ քաղաքացիներ կարծում են, որ դա չափից շատ է ….»։ Փաշինյանը հանդգնեց իր բռնատիրական իշխանությունը Հայաստանում ներկայացնել որպես չափազանց ժողովրդավարական։

Ուրախ եմ, որ այս հանդիպման տեսագրությունը հրապարակվեց, քանի որ այդպիսով հասարակությունը հնարավորություն ունեցավ տեղեկանալու, թե ինչ է քննարկվել։ Պաշտոնական բանակցություններից հետո երկու ղեկավարները շարունակեցին քննարկումները փակ ձևաչափով՝ աշխատանքային նախաճաշի ընթացքում։

Նախագահ Պուտինը հանրային հանդիպումն սկսեց Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մեկնաբանությամբ՝ զգուշացնելով, որ «Հայաստանի ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում»։ Սակայն, ըստ նրա, այս «սրացումը… որևէ կերպ չպետք է վնասի Ռուսաստանի և Հայաստանի միջև մեր հարաբերություններին»։

Պուտինը զգուշացրեց, որ «Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գտնվելն անհնար է։ Դա պարզապես անհնար է»։ Նա ակնարկեց, որ եթե Հայաստանը շարունակի խորացնել տնտեսական հարաբերությունները Եվրամիության հետ, այլևս չի կարողանա ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, արտահանել միլիարդավոր դոլարների արժողությամբ ապրանքներ, ինչը կհանգեցնի Հայաստանի տնտեսության փլուզմանը։ Պուտինն ընդգծեց, որ «վերջին տարիներին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 10 անգամ»։

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը առայժմ շարունակելու է օգտվել երկու առևտրային ուղղություններից, մինչև հարկադրված լինի վերջնական ընտրություն կատարել: Սակայն ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Փաշինյանը բավարար պատճառ չունեին այս հարցը հիմա քննարկելու, քանի որ Հայաստանը դեռ տասնամյակներով հեռու է Եվրամիության անդամակցության անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելուց:

Փաշինյանին ուղղված մեկ այլ խիստ ուղերձում Պուտինը հիշեցրեց, որ չնայած «գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է։ Տարբերությունը էական է»։ Եթե Ռուսաստանը բարձրացնի գազի գինը Հայաստանի համար, ապա Հայաստանում արտադրությունը կարող է կանգ առնել, իսկ բնակչությունը ձմռանը կհայտնվի լուրջ դժվարությունների առաջ։

Անսպասելիորեն, Պուտինը բարձրացրեց, իր ձևակերպմամբ, «ամենազգայուն հարցը»՝ Ղարաբաղը։ Վստահ եմ, որ նախագահ Ալիևը դժգոհ էր, որ Ղարաբաղը ներկայացվեց որպես «ամենազգայուն հարց», քանի որ թե՛ նա, թե՛ Փաշինյանը Ղարաբաղի հարցը համարում են փակված։ Այնուհետև Պուտինը անտեղի անդրադարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի սառեցված անդամակցությանը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղյան հակամարտությանն այն բանից հետո, երբ Փաշինյանը 2022 թվականին Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Այստեղ երկու կողմերից էլ հնչեցին մի շարք սխալ պնդումներ։

Պուտինը սխալմամբ կապեց ՀԱՊԿ-ի չմիջամտելը Ղարաբաղի պաշտպանությանը Փաշինյանի 2022 թվականին զիջման հետ։ Նախկինում, երբ խոսք էր գնացել ՀԱՊԿ-ի՝ Ղարաբաղյան պատերազմին չմիջամտելու մասին, Պուտինը ճիշտ էր բացատրել, որ ՀԱՊԿ-ը չէր կարող պաշտպանել Ղարաբաղը, քանի որ այն Հայաստանի Հանրապետության մաս չէր կազմում։ Այն հարցը, որը Փաշինյանը պետք է բարձրացներ, հետևյալն էր. ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց, երբ ադրբեջանական զորքերը 2021 և 2022 թվականներին ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ն իր անդամ պետությանը՝ Հայաստանին պաշտպանելու մարդատ ուներ։

Փաշինյանն իր հերթին սխալմամբ մեղադրեց Ռուսաստանին՝ Ղարաբաղը իրենից առաջ Ադրբեջանի մաս ճանաչելու համար։ Սակայն սա չի կարող արդարացնել Փաշինյանի կողմից Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը, քանի որ աշխարհի ոչ մի երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, չի ճանաչել Ղարաբաղը որպես Հայաստանի մաս։ Հայաստանը նույնպես չի ճանաչել Ղարաբաղը որպես Հայաստանի մաս։ Ավելին, ինչո՞ւ է Փաշինյանը իր որոշումը հիմնավորում Ռուսաստանի դիրքորոշմամբ։

Այնուհետև Պուտինը վերադարձավ Հայաստանի առաջիկա ընտրությունների թեմային՝ նախազգուշացնելով՝ ավելի լավ կլիներ, որ Ղարաբաղի և ՀԱՊԿ-ի հարցերը «չդառնան ներքաղաքական գործընթացի մաս, հատկապես նախընտրական արշավի ընթացքում»։ Պուտինը նաև հիշեցրեց, որ Ռուսաստանում ապրում է ավելի քան երկու միլիոն հայ, հնարավոր է ակնարկելով, որ երկկողմ հարաբերությունների վատթարացման դեպքում, վերջին տարիներին Ռուսաստան տեղափոխված հայերի զգալի մասը կարող է հարկադրված լինել վերադառնալ Հայաստան։

Այնուհետև Պուտինը դիմեց Փաշինյանին մի խնդրանքով, որը կարելի է մեկնաբանել որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու փորձ։ Ահա թե ինչ ասաց Պուտինը. «կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն … Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին [Հայաստանում]՝ ընտրությունների ընթացքում։ Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք, առնվազն, կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին»։

Սա Փաշինյանին հնարավորություն տվեց ասելու Պուտինին, որ Հայաստանի Սահմանադրությունն արգելում է այն թեկնածուներին, որոնք չունեն բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, առաջադրվել բարձր պաշտոնների համար Հայաստանում։

Շռայլորեն գովաբանելով Պուտինին՝ Փաշինյանը, հավանաբար, փորձում էր համոզել նրան, որ ինքը բացառապես Արևմուտքի ճամբարում չէ, այդ կերպ փորձելով նվազեցնել Ռուսաստանի զայրույթը իր նկատմամբ՝ առաջիկա ընտրություններում և նվազագույնի հասցնել նրա աջակցությունն ընդդիմությանը։

Չգիտեմ՝ Փաշինյանին հաջողվե՞ց հասնել այդ նպատակին, թե ոչ, սակայն Հայաստան վերադառնալուց հետո նա հայտարարեց լրատվամիջոցներին, որ Պուտինի հետ հանդիպումը «շատ հաջող» էր։ Այնուամենայնիվ, անհայտ է, թե նա և Պուտինը ինչ են քննարկել փակ դռների հետևում՝ աշխատանքային նախաճաշի ընթացքում։ Համենայնդեպս, խորամանկությունը միայն որոշ չափով կարող է քաղաքական գործչին առաջ տանել, սակայն այն երբեք չի կարող լրացնել անկարողությունը․․․

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընդդիմության միասնական քվեն կրկնակի բարձր է, քան գործող վարչախմբինը. ընդդիմությունը հաղթում է Նիկոլ Փաշինյանին. Սաղաթելյան

Հաջորդ գրառումը

Արաղչին Նեթանյահուին զգուշացրել է՝ դադարեցրու ցեղասպանությունը Լիբանանում և Գազայում, այլապես պատերազմը կվերսկսվի

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Նորություններ

Բերման են ենթարկվել գործընկերներս. Գոհար Մելոյան

16/04/2026
Նորություններ

Ով կմտածեր, որ նրանք մի օր կսինխրոնիզացվեն հակատրամաբանության շուրջ. Տաթիկ Հայրապետյան

16/04/2026
Նորություններ

Ուղիղ. ԱԺ-ում Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարողականը 

16/04/2026
Հաջորդ գրառումը

Արաղչին Նեթանյահուին զգուշացրել է՝ դադարեցրու ցեղասպանությունը Լիբանանում և Գազայում, այլապես պատերազմը կվերսկսվի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական