Ես ցույց անող չեմ, բայց մի բան կարող եմ ասել՝ Փաշինյանը ծայրից ծայր սուտասան է, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց զոհվածի պատերազմում զոհված Կարեն Նիկողոսյանի եղբայրը՝ Գոռ Նիկողոսյանը։
«Եթե Արցախը Հայաստան չէր, ինչի՞ էր ասում՝ Հայաստան է, կամ եթե Արցախը հայկական չէր, էս տղերքը խի՞ պառկեցին, թող ասեր՝ պատերազմ չենք անում, ձեր հողերն էլ ձեզ ենք տալիս։
Ես գիտեմ, որ իսկապես այդպես չէր»,-ասաց նա։
Նիկողոսյանը վստահությույն հայտնեց՝ ինչն ունի սկիզբն, ունի նաև ավարտ, հետ են բերելու Արցախը։
«Գալու է այդ օրը։ Ունենք Մոնթե, ունենք Վազգեն։ Մի հատ էլ Մոնթե կծնվի, մի հատ էլ Վազգեն կծնվի։ Ու ծնված են, քայլում են։ Ուղղակի այս ղեկավարներն արժեքները չեն գնահատում, իրական հրամանատարներին, համար մեկերին գցել են եսիմ որտեղ, բերել են, մարդիկ են շարել, որոնք իրավունք չունեն կոչվելու հրամանատարաներ, նախարարներ կամ նախարարի տեղակալներ, որովհետև իրենք պատմություն չունեն զինվորական գործի մեջ»,- ասաց Նիկողոսյանը՝ հավելելով, որ ծառայել է Սուրեն Պապիկյանի հետ, սակայն որպես պաշտպանության նախարար նրան չի տեսնում։





