Ցավոք, ունենք հերթական քաղբանտարկյալը մեր երկրում։ Դատավոր Մասիս Մայիլյանը կայացրեց հերթական բացարձակ ապօրինի որոշումը և երկու ամսով կալանքի դատապարտեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաքվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Մեր զորակցությունն ենք հայտնում Սրբազանին, կալանավայրերում գտնվող մեր մյուս՝ և՛ հոգևորական, և՛ աշխարհիկ քաղբանտարկյալներին՝ ներառյալ նաև «Հայաքվե»-ի անդամ հանդիսացող քաղբանտարկյալներին։
Ցավոք, նրանց թիվն արդեն գերազանցում է 70-ը, բայց մեր համոզմունքն է, որ արդարությունը մեր երկրում կհաղթանակի, և ազատազրկված մեր եղբայրները կկարողանան ազատության մեջ լինել, միավորվել իրենց ընտանիքների հետ, և մեր երկիրն ազատ շունչ կքաշի»,- ասաց բանախոսը։
Հիշեցնենք, որ այսօր դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց քննիչի միջնորդությունը և Արշակ սրբազանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք:





