Ես ցավում եմ, որ կան ԱԺ պատգամավորներ, որոնք չեն հասկացել, որ ԱԺ պատգամավոր լինելը, մանդատն այլևս իրենց որևիցե քրեական գործից չի փրկել ու չի փրկելու: Այս մասին, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Եթե որևիցե մեկի վրա, ԱԺ բոլոր պատգամավորներին նկատի ունեմ, այդ թվում նաև ինձ, կա քրեական գործ, ուզում ես մանդատդ դիր, ուզում ես մանդատդ երկու հատ սարքի, ինչ ուզում ես արա, ուզում ես խմբակցություն ունեցի, ուզում ես ընդդիմադիր ամենամեծ ֆրակցիան ունեցիր, չի օգնելու, չի փրկելու: Փակե՛ք այդ թեման:
Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ կարող մի ձեռքով անգամ թել վերցնի՝ որպես կաշառք, և ասի՝ ես մանդատ ունեմ, և դա ինձ փրկում է, իրենք չեն հասկացել իրենք որտեղ են գտնվում»,-ասաց Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը հավաստիացրեց, որ ծանոթ չէ Հովիկ Աղազարյանին առնչվող քրեական գործերի մանրամասներին. «Ոչ հետաքրքիր է, ոչ ուզում եմ իմանալ, ոչ էլ…»:
Անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հայտրարությանը, թե Մոսկվայի իր ընկերոջն է սպասում, որի հետ խորհդրակցելուց հետո որոշում կկայացնի՝ մանդատը դնել, թե ոչ, Ալեն Սիմոնյանն ասաց՝ իրեն թվում է՝ Մոսկվայի ընկերը Կարլսոնի պես մի բան է, գոյություն չունի:
«Այդպես պրոպելլերով մի հատ ինչ-որ մեկն է Մոսկվայից»: