Ցանցահենները կոտրել են վարչապետ Փաշինյանի պաշտոնական կայքը։ ՀՀ ժամանակով ժամը 14։00-ից սկսած primerminister.am կայքն անհասանելի է։ Վարչապետի մամլո ծառայությունը այս պահի դրությամբ չի արել մեկնաբանություններ, հաղորդում է news.ru-ն։ Բացի դրանից, հասանելի չէ կառավարության gov.am կայքը։
Հայաստանի կառավարական կայքերի վրա հարձակումը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման և զինված բախումների ֆոնին։