«Այսօր տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը 230 դրամ է, և այն թանկացումը, որն իրականացվում է, ենթադրում է լրացուցիչ համավճար։
Համայնքը դոտացիայի է ենթարկելու նաև այդ։ Մենք Երևանում ահռելի խնդիրներ ունենք՝ ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի մատակարարման, շատ մեծ ծախսերի անհրաժեշտություն կա, և մեզ այդքան ճոխություն չենք կարող թույլատրել։
Ես իմ նախընտրական քարոզարշավների ժամանակ ասել եմ, որ Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի»,- Երևանի քաղաքապետարանում ասաց «Հանրապետություն» խմբակցության անդամ, Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձրած Արտակ Զեյնալյանը։





