Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տպավորություն է ստեղծվում, որ ողջ պատերազմի ընթացքում մերոնք մեր Սմերչի ամբողջ խմբաքանակը պահել են մի վայրում

13/09/2021
- Հրապարակախոսություն, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արամ Գևորգյանի ՖԲ էջից, –

Տպավորություն է ստեղծվում, որ ողջ պատերազմի ընթացքում մերոնք մեր Սմերչի ամբողջ խմբաքանակը պահել են մի վայրում՝ Խաչեն գետի հովտում, Նոր Սեյսուլան գյուղին հարակից տեղանքում։ Սա հիմա արդեն գաղտնիք չի, որովհետև այս վայրը թուրքերի համար բացահայտված ա եղել պատերազմի կեսից։ Այստեղ խոցված մեր խոցված Սմերչները գտնվել են իրարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Խոցման բոլոր վայրերը նկարի վրա են։

Արբանյակից արված լուսակարները փաստում են, որ մեր Սմերչն այդ հատվածից Եվլախի ուղղությամբ կրակ է վարել դեռևս հոկտեմբերի 13-ին։ Հոկտեմբերի 17-ին արդեն թշնամին տեսանյութ տեղադրեց, որտեղ երևում է, թե ինչպես է «Հարոպ» աթս-ն թիրախավորում մեր Սմերչը (վիդեոն՝ https://youtu.be/Xutq9Luxo2w): Վերջին կադրը հստակ չէ, չնայած, որ վրիպելու հավանականությունը քիչ է։ Ամեն դեպքում, եղել է աթսի հարված, որն արդեն իսկ պետք է նախազգուշացում լիներ, որ տարածքը դիտարկվում է թշնամու կողմից։ Բայց մերոնք շարունակեցին նույն վայրից կրակ արձակել…

Անգամ Д-20 հաուբիցները, որոնք Սմերչից էժան են, բայց իրանց հեշտ չի անընդհատ տեղափոխել, տեղը բացահայտվելուց հետո անմիջապես փոխում են դիրքը։ Սմերչները մնացին նույն հովտում…

Եկանք հոկտեմբերի 29-ը։ Մինչև Բարդային խփելը թշնամին արդեն ֆիքսել էր մեր Սմերչը։ Սպասում ա, մի հատ մերոնք կրակում են, ու սկսում ա բայրաքթարի մի քանի սնարյադով ոչնչացնել մեր երկրորդ համազարկային կրակի ռեակտիվ համակարգը: Դա տեղի է ունենում ամսի 17-ի միջադեպից 2,5 կիլոմետր հեռավորության վրա։ Հիշեցնեմ, որ մեկ Սմերչի արժեք 12 միլիոն դոլար է (վիդեոն՝ https://youtu.be/WeRnA0Z908M):

Երկրորդ Սմերչի ոչնչացումը ևս մերոնց չի ստիպում փոխել դիրքը, զգուշանալ կամ գոնե իրարից հեռու կանգնել։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 30-ին, մեր Սմերչը գնում ու նախորդ օրվա խոցված վայրից 2,2 կիլոմետր հեռավորության վրա նորից կրակ բացում Բարդայի ուղղությամբ։ Պարզ էր, որ թուրքերը դիտարկում էին տարածքը։ Սպասում են, որ կրակի ու հետ գնա թաքստոց ու հենց այդտեղ էլ ոչնչացնում են իրար կողք-կողք կանգնած 2 Սմերչներին (վիդեոն՝ https://youtu.be/p0wAF3VJeso)։

Ես էս ամենը մեծ ցավով եմ գրում, որովհետև կորուստները մերն են, բայց ես պատերազմից 1 տարի անց դեռ չեմ լսել, որ մարդկային կյանքեր խլած ու պետությանը 48 միլիոն դոլարի վնաս հասցրած ինչ որ մեկը պատասխան տված լինի 17 օրում 4 սմերչ նույն վայրում պահելու, նույն վայրից կրակ վարելու ու արդյունքում չորսն էլ վարի տալու համար։

Պարզ ա, չէ՞, որ սա շարքային զինվորի ինքնագլուխ արարք չի, զինվորն ինքնագլուխ կրակ չի վարել, իրան էլ են հրամայել, իրան հրամայողին էլ են հրամայել։ Որովհետև Սմերչն ուղղակի հաուբից չի, որ տենց անտերուդուրս թողնեն բաց երկնքի տակ։

Էս ամենը նորմալ չի, բայց, եթե սա դիտարկենք պատերազմի իմիտացիա ստեղծելու տեսանկյունից, ապա ամեն ինչ տեղն ա ընկնում. «Զոհեր → տեխնիկայի կորուստ → տարածքները պահելու անկարողություն → տարածքների հանձնում → «ժողովուրդ ջան, կյանքեր եմ փրկել» → Արցախը մեզ պետք չէր → ամեն ինչ մոռացեք, Շուշին մեկ ա հայկական չէր → անցած լինի ինչ եղել ա → սեպտեմբերի 21-ին եկեք հրապարակ տժժալու → հեսա ամանի հեղուկը 200 դրամով ենք առնելու»։

Այ էս սցենարի մեջ մտնում ա 4 Սմերչ բրախելն ու ոչնչացման ուղարկելը։ Էս սցենարի մեջ մտնում ա հազարավոր զոհերը, բայց էս սցենարի մեջ չի մտնում իրական պատերազմի փաստը։

Ես էս ամենը գրում, ժամերով վերլուծություններ ու անալիզներ եմ կարդում, որ վերջապես էն մարդկանց, ովքեր կուրորեն հավատում են Հայաստանում իշխանությունը զավթած թուրքերին, ուշքի բերեմ։ Գրում եմ, որ էն զոհվածների ծնողները, ովքեր համբուրում են նիկոլի ձեռքերը մեկ-մեկ էլ նույն նիկոլին հարց տան՝ «բա ո՞նց եղավ, որ սենց եղավ»։

Ով ինչ ուզում ա ասի, ես մնում եմ էիմ մտքին. սա դավադրություն էր, սա պայմանավորվածություն էր, սա առևտուր էր, դավաճանություն էր, բայց սա պատերազմ չէր։ Պատերազմներն այսպիսին չեն լինում…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում տեղակայված ադրբեջանցիներն իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ (մոտ 130 ԱՄՆ դոլար) գումար

Հաջորդ գրառումը

Պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի ինքնիշխան տարածքը հանձնվել թշնամուն. Ղազինյան

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Արաբական մամուլ. Ալ-Մայադին. ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել նոր միջանցք դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի ինքնիշխան տարածքը հանձնվել թշնամուն. Ղազինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական