Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՀԿ գագաթնաժողովը Ստեփանակերտում՝ որպես հակահայկական քարոզչության հարթակ. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

07/07/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտում հուլիսի 3-4-ն անցկացվեց Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը։ Իլհամ Ալիևն այս հարթակը կրկին օգտագործեց՝ Հայաստանի նկատմամբ կեղծ մեղադրանքներ և անհիմն պահանջներ հնչեցնելու համար։ Այս մասին գրում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

«ՏՀԿ անդամ երկրների ղեկավարներին Ալիևը հրավիրել էր Ստեփանակերտ՝ նրանց ներկայությամբ լեգիտիմացնելու իր հերթական հակահայկական ելույթը։ Արցախի ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանի վարած քաղաքականության առանցքում այսօր կանգնած է պատմության վերաշարադրման փորձը՝ հիմնված խեղաթյուրված և մանիպուլյատիվ մոտեցումների վրա։

Ադրբեջանի նախագահի ելույթի գրեթե կեսը նվիրված էր Հայաստանի հասցեին ուղղված մեղադրանքներին։ Ըստ նրա՝ իբր Հայաստանը ոչնչացրել է Արցախի (իր բառերով՝ «Լեռնային Ղարաբաղի») քաղաքներն ու գյուղերը, մշակութային և կրոնական հուշարձանները։ Մասնավորապես, նա հայտարարեց, թե Արցախում առկա 67 մզկիթներից 65-ը իբր հավասարեցվել են հողին, իսկ մնացած երկուսն էլ վնասվել են և օգտագործվել որպես ախոռներ։ Ալիևն այս անհիմն մեղադրանքներին նաև վտանգավոր երանգ հաղորդեց՝ հայտարարելով, թե խոսքը վերաբերում է «իսլամական կրոնի և աշխարհի մուսուլմանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքին»։ Ըստ նրա՝ իբր հայերը թալանել և Հայաստան են տեղափոխել ադրբեջանցիների գերեզմանաքարերը, իսկ Ադրբեջանի կողմից ձևավորված պետական հանձնաժողովն էլ «գնահատել է» Հայաստանի հասցրած վնասը 150 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով։

Հարց է ծագում՝ միջազգային ո՞ր կազմակերպություններն ու ե՞րբ են արձանագրել այն «վանդալիզմը», որի մասին պարբերաբար խոսում է Բաքուն։ Իրականում, ամբողջապես հակառակ պատկերն է փաստագրվել միջազգային մի շարք կառույցների և դիտորդական առաքելությունների կողմից։

Օրինակ՝ «Caucasus Heritage Watch»-ը, հիմնվելով արբանյակային պատկերների վրա, փաստագրել է Արցախի տարածքում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը։ Կազմակերպության՝ 2024 թվականի հունիսին հրապարակված զեկույցում արձանագրվել է հայկական եկեղեցիների, վանքերի, գերեզմանատների, խաչքարերի և մշակութային այլ կառույցների կորստի 75% աճ։

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2025 թվականի զեկույցում հստակ մատնանշվել է, որ Ադրբեջանը վարում է կազմակերպված քաղաքականություն՝ միտված Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության վերացմանը։

Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ ստացված բազմաթիվ հաղորդագրությունների առնչությամբ։ Վերջինս փորձել է առաքելություն ուղարկել Արցախ՝ մշակութային ժառանգության վիճակը գնահատելու նպատակով, սակայն առաքելությունը մինչ օրս այդպես էլ չի կայացել՝ Ադրբեջանի անհամաձայնության պատճառով։

Ալիևն իր ելույթում անդրադարձավ նաև այսպես կոչված «արևմտաադրբեջանցիներին»՝ հայտարարելով, թե անհրաժեշտ է երաշխավորել Հայաստանից իբր արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։ Նա հղում արեց 2025 թվականի հունիսին Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական հանդիպման ժամանակ ընդունված բանաձևերին, որոնցում, ըստ Ալիևի, աջակցություն է հայտարարվել այդ «վերադարձի իրավունքին»։

Այս համատեքստում՝ հարկ է հիշեցնել, որ Ստեփանակերտը՝ որպես բնիկ հայկական քաղաք, ընդամենը երկու տարի առաջ է բռնազավթվել և հայաթափվել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում։

Ստեփանակերտում գագաթնաժողովին մասնակցած պետությունները՝ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Աֆղանստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, ինչպես նաև՝ Իրանը, որոնք նաև Իսլամական համագործակցության կազմակերպության անդամներ են, Ստամբուլում միաձայն կողմ են քվեարկել վերը նշված բանաձևերին։

Սակայն, շինծու հայտարարություններից բացի, այս պետությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները պետք է հստակ գիտակցեն հետևյալը․

  1. Ստեփանակերտը եղել և մնում է պատմական հայկական քաղաք, որի հայաթափումը հետևանք էր Ադրբեջանի ագրեսիվ և էթնիկ զտման քաղաքականության։
  2. «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը հանդիսանում է Ադրբեջանի կողմից ստեղծված ճնշման և մանիպուլյացիայի գործիք՝ ուղղված Հայաստանի դեմ։
  3. «Վերադարձի» մասին հնչող պահանջները ոչ թե իրավական են, այլ սպառնալիք՝ ուղղված տարածաշրջանային անվտանգության ու կայունության խաթարմանը։

Հետևաբար՝ այն պետությունները, որոնք մասնակցում են նման նախաձեռնություններին, քվեարկում են համապատասխան բանաձևերի օգտին կամ աջակցում են Ալիևի հռետորաբանությանը, դառնում են հանցակից Ադրբեջանին՝ տարածաշրջանում հնարավոր նոր ագրեսիայի պարագայում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-12թթ.. Սաակաշվիլի

Հաջորդ գրառումը

Համերաշխ, եղբայրական մթնոլորտում պիտի տեղի ունենա նոր Կաթողիկոսի ընտրությունը, որ չվնասենք եկեղեցուն.Արթուր Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025
Նորություններ

Եղանակը կտաքանա

27/10/2025
Նորություններ

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025
Նորություններ

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025
Հաջորդ գրառումը

Համերաշխ, եղբայրական մթնոլորտում պիտի տեղի ունենա նոր Կաթողիկոսի ընտրությունը, որ չվնասենք եկեղեցուն.Արթուր Հովհաննիսյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե՛ ձեզ, թե՛ հանրությանը. ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի...

ԿարդալDetails

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025

Ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում. Սրբուհի Գալյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական