Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տիեզերք բաց թողնված արբանյակը հայկական չէ, այն Հայաստանը գնել է իսպանական կազմակերպությունից, սակայն օգտագործելու համար չունի անգամ վերգետնյա կառավարման կենտրոն. փորձագետ

28/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը դեռ չունի վերգետնյա կառավարման կենտրոն, չունի համապատասխան մասնագետներ, ուստի արբանյակը չի կարող կիրառվել, արբանյակը տիեզերք բաց թողնելը մի բան է, այն օգտագործելը լրիվ այլ բան: Այդ արբանյակն օգտագործելու համար պետք է լինի վերգետնյա կառավարման կենտրոն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը: Այն արձակվել է ԱՄՆ Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից՝ SpaceX ընկերության տիեզերանավով՝ հայկական պետական «Գեո կոսմոս» փակ բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արբանյակն իսպանական արտադրության է,Հայաստանի կառավարությունն այն գնել է իսպանական կազմակերպությունից:

Նրա փոխանցմամբ՝ արբանյակը կարելի է հետախուզական նպատակներով օգտագործել, եթե վերգետնյա կառավարման կենտրոն և համապատասխան մասնագետներ լինեն.

«Հայաստանը չունի վերգետնյա կառավարման կենտրոն: Այդ արբանյակը պետք է օգտագործել, որպեսզի շարքից դուրս չգա, բայց այս պահի դրությամբ՝ այն չի կարող կիրառվել, օրինակ` Ադրբեջանում սովորական կապի արբանյակ բաց թողելուց առաջ ստեղծվում է վերգետնյա կառավարման կենտրոն, մասնագետներ են պատրաստվում, հետո նոր արբանյակը տիեզերք են բաց թողում, իսկ Հայաստանը հիմա արբանյակն ունի, բայց հատկացված տարածք կամ մասնագետներ չունի»,-ասաց Համբարձումյանը:

Ըստ նրա՝ վերգետնյա կառավարման կենտրոնը հսկա տարածք է, որտեղ կան համապատասխան անտենաներ, ադմինիստրատիվ շենքեր, անտենաներն ընդունող մասնագետներ, որոնք պետք է օրը 24 ժամ աշխատեն, որպեսզի այդ ամենը սպասարկեն, իսպանացիների հետ պետք է կապի մեջ լինեն.

«Այս ամենը շատ երկար գործընթաց է, միակ մտավախությունս, որ ՍՈՒ-երի նման չլինի, երբ կործանիչը բերեցին, բայց հրթիռներ չունեին»,-ասաց ռազմական փորձագետը:

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը

Հաջորդ գրառումը

Կարիք կա հասկանալու. Վահե Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025
Նորություններ

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025
Նորություններ

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
Հաջորդ գրառումը

Կարիք կա հասկանալու. Վահե Հովհաննիսյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է։ Ակնհայտ անթույլատրելի ձևով արձագանք է մի արարքի, որի որակումը Քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական