Ես երեք առաջարկ եմ արել մեր գործընկերներին. առաջինը՝ փակել բոլոր օնլայն կազինոները Հայաստանում, ինչպես աշխարհի մի շարք երկրներում է՝ ԱՄՆ որոշ նահանգներ, Իրան, Քուվեյթ և այլն։ Երկրորդ առաջարկը՝ պետք է պետականացնել բոլոր կազինոները և օնլայն շահումով խաղերը, ինչպես աշխարհի տարբեր երկներում՝ Չինաստանում, Սինգապուրում, Թուրքիայում, Ադրբեջանում, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ ինքն իրեն տեսնում է գործադի՞ր, թե օրենսդիր իշխանության մեջ, ինչին ի պատասխան Հայկ Սարգսյանը նկատեց իրեն տեսնում է Ազգային ժողովում և որևէ ամբիցիա չունիայլ պաշտոն զբաղեցնելու։
Նա հերքեց մամուլի տեղեկությունները, թե ինքը կամ իր եղբայրը Երևանի քաղաքապետ դառնալու հավակնություններ ունեն, և նաև դա է պատճառներից մեկը, որ ՔՊ վարչությունն իրեն չի ընդգրկել ՔՊ ցուցակում։
«Չկա նման հավակնություն, չի կարող լինել։ Տիգրան Ավինյանը չի մասնակցել այդ նիստին և դեմ չի եղել։ Տիգրան Ավինյանն իմ ընկերն է և նաև բանավոր խոսքում ասել է, որ ցավում է այդ որոշման համար։ Եթե ինքը տեղում լիներ, «կողմ» կքվեարկեր։ Սա ուզում եմ ասել, որպեսզի Տիգրան Ավինյանի հետ կապված բոլոր քննարկումները փակենք։ Նա իմ ընկերն է, նա սատարում է ինձ, ես սատարում եմ իրեն։ Նրան համարում եմ Երևանի լավագույն քաղաքապետերից մեկը, եթե ոչ ամենալավը»։
Հարցին՝ Ալեն Սիմոնյանն իր ընկե՞րն է, Սարգսյանը բացասական պատասխան տվեց։





