Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տիգրան Ավինյանի նյարդերը տեղի են տալիս. բոյկոտող քաղաքացիներին սպառնալը առճկատման գնալու, նրանց վախի մթնոլորտում պահելու քայլ է. ավագանու անդամ

17/02/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի ավագանու՝ ոչ լեգիտիմ, 9 տոկոս ձայներ հավաքած անդամ Տիգրան Ավինյանն այսօր  հերթական սպառնալիքն է հնչեցրել երևանցիների հասցեին, որ ուղեվարձ չվճարող քաղաքացիների նկատմամբ համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու։ Սա բացարձակապես ապօրինի գործելաոճ է, որը ցույց է տալիս, որւ Տիգրան Ավինյանի նյարդերը տեղի են տալիս։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

«Տիգրան Ավինյանի մոտ սրացումներ են սկսվել։ Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացման դեմ, իրենց իրավունքն են իրացնում, նրանց ձայնը միահամուռ ուժերով բարձրացվել է։ Մարդիկ նախ դեմ եղան 300 դրամ ուղեվարձին, ինչից քաղաքային իշխանությունները վախեցան, փոխեցին 150 դրամի։

Երևանցիները հասկացել են, որ իրենց, կներեք, հիմարի տեղ են դրել և 150 դրամը ևս բոյկոտում են։ Իսկ քաղաքային իշխանությունների ուշքն ու միտքն այն է, որ ուղևորները փաթեթներ գնեն։  Բայց մարդիկ փաթեթներ չեն գնում։ Եթե այդքան «դուխ» ունեն, թող «դուխով» գլխարկներով մտնեն ավտոբուսներ և ասեն, որ երևանցիները պետք է փաթեթներ գնեն»,- ասաց Գևորգ Ստեփանյանը։

Ըստ ավագանու անդամի՝ քաղաքացիները կտրականապես դեմ են տրանսպորտի սակագնի թանկացմանը, և Տիգրան Ավինյանին այլ բան չի մնացել, քան սպառնալիքներով խոսել երևանցիների հետ։

«Բայց նահանջ չի լինելու. ինչքան սպառնան, այնքան ավելի շատ մարդկանց ենք ներգրավելու, որ բոյկոտը շարունակեն։ Կրկնում եմ՝ սա ժողովրդի կարծիքն է, նրա սահմանադրական իրավունքը՝ չվճարել մի բանի համար, ինչը չի ստանում։

Մարդիկ առավոտյան ժամերով կանգնած են կանգառներում, սպասում են իրենց ավտոբուսներին, բայց տրանսպորտը չի գալիս։ Այսօր, օրինակ, մի քաղաքացի 43 րոպե սպասել էր 15 համարի ավտոբուսին և ուշացել աշխատանքից. նյարդային վիճակում ասում էր՝ Տիգրան Ավինյանը թող գա, իր 180 հազար դոլար արժողությամբ էլեկտրական մեքենայով ինձ տանի աշխատանքի։

Ո՞նց եք պատկերացնում, որ քաղաքային իշխանության ներկայացուցիչներից մեկնումեկը մտնի ավտոբուս, իսկ վարորդներին էլ հրահանգ են տվել քաղաքացիների հետ ագրեսիվ լինել»,- ասաց մեր զրուցակիցը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամի խոսքով՝ սպառնալիքի լեզվով խոսելը ոչ լեգիտիմ իշխանությունների հերթական քայլն է՝ երևանցիների հետ գնալ առճկատման, նրանց պահել վախի մթնոլորտի մեջ։

«Այն ժամանակ ասում էին՝ եթե տրանսպորտի սակագինը 300 դրամ չդարձնենք, մանկապարտեզներ և խաղահրապարակներ չենք ունենա, հիմա էլ ասում են՝ 150 դրամ չվճարեք՝ նոր տրոլեյբուսներ չենք կարողանա գնել։ Մարդկանց հետ ուլտիմատումով են խոսում՝ ուրիշ ոչինչ»,- ամփոփեց Գևորգ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանն այսօր  գործակարգավորական նիստին առաջարկել էր տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտող և անվճար երթևեկող քաղաքացիների հարցում «անցնել կոնկրետ համապատասխան միջոցների կիրառմանը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավրովը և Ուշակովը մեկնել են Սաուդյան Արաբիա` բանակցությունների

Հաջորդ գրառումը

Քոչարյանի խոսքից եզրակացնում եմ, որ 2021-ի բոլոր սխալները նույնությամբ կրկնվելու են. Կարեն Վրթանեսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025
Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
Նորություններ

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025
Հաջորդ գրառումը

Քոչարյանի խոսքից եզրակացնում եմ, որ 2021-ի բոլոր սխալները նույնությամբ կրկնվելու են. Կարեն Վրթանեսյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական