Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսնում եմ ոչ թե ինչ-որ սովորական որոշում, այլ մի ընթացք, որը հեռացնում է մեզ մեր արմատներից. Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

22/03/2026
- Հոգևոր, Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չի տրվել մասնակցել Համայն Վրաց Կաթողիկոս -Պատրիարքի հուղարկավորությանը։ Քննիչը մերժել է փաստաբանի միջոցով ներկայացված համապատասխան միջնորդությունը։

Լուրը կարդալիս մեծ ցավ ու հիասթափություն ապրեցի։ Քննիչի այս քայլը պարզ որոշում չէ։ Սա վերաբերմունք է։

Ի՞նչ ենք մենք ասում աշխարհին այս քայլով։ Որ մեր երկիրը ի վիճակի չէ տարբերել իրավական գործընթացը մարդկային արժանապատվությունից։ Որ մենք պատրաստ ենք խախտել դարերով ձեւավորված եկեղեցական դիվանագիտության նուրբ հավասարակշռությունը՝ հանուն անտրամաբանական կոշտության։ Այս որոշման մեջ չկա ո՛չ խոհեմություն, ո՛չ լայնախոհություն, այլ անիմաստ կոշտություն, որը չի տեղավորվում ո՛չ ազգային մտածողության մեջ, ո՛չ էլ պետական պատասխանատվության շրջանակում։

Եւ ցավալին այն է, որ նման քայլերով մենք ինքներս ենք փոքրացնում մեզ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում։ Պետությունը ուժեղ չէ այն ժամանակ, երբ անզիջում է, այլ այն ժամանակ, երբ կարողանում է տարբերել օրենքի տառը եւ նրա ոգին։ Իսկ այստեղ, ցավոք, երկուսն էլ մոռացվել են։

Այս ամենը մեզ կանգնեցնում է լուրջ հարցի առաջ․ արդյոք մենք մոռանում ենք, թե ովքեր ենք։ Եկեղեցին երբեք չի եղել ընդդիմություն պետությանը․ նա եղել է նրա հոգին։ Իսկ երբ հոգին վիրավորվում է, մարմինը երկար չի կարող առողջ մնալ։

Ես ցավ եմ ապրում, որովհետեւ տեսնում եմ ոչ թե ինչ-որ սովորական որոշում, այլ մի ընթացք, որը հեռացնում է մեզ մեր արմատներից։ Եւ այդ ցավը ոչ թե բողոք է միայն, այլ մաղթանք ու աղոթք` որ սթափություն վերադառնա, որ խոհեմությունը հաղթի ձեւականությանը, եւ որ մեր ժողովուրդը չկորցնի իր հոգեւոր դեմքը այս բարդ ժամանակներում։

Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի․ Բագրատ Սրբազան

Հաջորդ գրառումը

Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց․ Լիլիթ Գալստյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մենք խոսում էինք խաղաղության մասին, որը կախված չէ Նիկոլ Փաշինյանից, Քպ-ից, Թրամփից, Ռոբերտ Քոչարյանից և մեկ ուրիշից. Ռոբերտ Քոչարյան

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Կինը մտահավախություն ունի, որ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրի, ու ի՞նչ, պատերա՞զմ կլինի

28/03/2026
Միջազգային

Իրանը Արաղչիին և Ղարիբաֆին սպանելու սպառնալիքների հետ կապված՝ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

28/03/2026
Նորություններ

«Կանազ» մշակույթի տան հրդեհի հետ կապված 3 կասկածյալ կա

28/03/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց․ Լիլիթ Գալստյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական