Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսել եմ պատկեր, որը բավարար չէ հետևություն անելու համար. նախարարը՝ Հովհաննավանքից քաղաքացուն բերանը փակելով դուրս հանելու միջադեպի մասին

30/10/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շնորհիվ մեր քաղաքացիների, որոնք ժողովրդական լեզվով ասած «թեգել» էին ինձ այդ պատկերի վրա, ես նայեցի և տեսա թե ինչ է տեղի ունեցել։ Տեսել եմ մի պատկեր, որտեղ անվտանգության աշխատակիցները, քաղաքացու բերանը փակած, նրան փորձում էին X վայրից տեղափոխել Y վայր։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով կիրակի Հովհաննավանքում քաղաքացու բերանը փակելով դուրս հանելու միջադեպին։

Հարցին՝ որքանո՞վ է նման արարքը թույլատրելի ժողովրդավարական երկրում, նախարարը հարցով պատասխանեց.

«Դուք եղե՞լ եք այնտեղ, լսե՞լ եք ինչեր է ասել տվյալ քաղաքացին։ Գիտեք, ինչ-որ իրավիճակում այդ գործողությունը կարող է իրավաչափ գնահատվել, ինչ-որ իրավիճակում՝ բացարձակ ոչ։ Այսինքն՝ եթե մենք չգիտենք ելակետերը, որոնց հիման վրա գործել են տվյալ աշխատակիցները, որևէ գնահատական տալ չենք կարող։ Ես դրա համար միշտ հղում եմ կատարում իրավապահ մարմիններին, քանի որ գնահատական տալու գործը միայն նրանցն է։ Ես այնտեղ չեմ եղել, չեմ լսել՝ ինչ է ասել քաղաքացին, տեսել եմ պատկեր, որը ինձ համար բավարար չէ որևէ հետևություն անելու համար, և կարծում եմ՝ որևէ մեկի համար բավարար չէ»։

Ըստ Սրբուհի Գալյանի՝ ցանկացած պարագայում բռնության գործադրումն անընդունելի է, եթե այն համաչափ  և իրավաչափ չէ։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է այս կիրակի մասնակցել Հովհաննավանքում մատուցվելիք պատարագին, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, նախարարը պատասխանեց՝ եթե քաղաքում լինի, ամենայն հավանականությամբ կմասնակցի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործառույթներով, և շատ շուտով այդպես էլ լինելու է. «Մեր ձևով»

Հաջորդ գրառումը

Կառավարությունը 6 ամսով կրճատեց զինծառայության ժամկետը՝ այն դարձնելով 1,5 տարի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ժողովուրդը շատ լավ գիտի «փրկության» ամերիկյան գաղափարը՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

02/01/2026
Նորություններ

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. քաղաքապետարան

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու նրա կողմնակիցները հանդիսանում են քրեական հանցագործներ. Արագածոտնի թեմ

02/01/2026
Հաջորդ գրառումը

Կառավարությունը 6 ամսով կրճատեց զինծառայության ժամկետը՝ այն դարձնելով 1,5 տարի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական