Աղետի գոտի, օր 10-րդ
(Մի «Ֆորդի» պատմություն)
Չէ, սա լոռեցու միամտություն չէ, ոչ էլ՝ թրոլինգ: Սա աղետալի վիճակից ելք գտնող հայի մասին է:
Հորաքրոջս տղան Լոռվա քաղցրահամ թութն ու այլ բարեր Արմավիրի ու Շիրակի մարզեր հասցնելու է բեռնատարի վրայի «Ֆորդով»:
Ախթալայի կամրջից մոտ 700 մետր է հեռու տունը, բայց գետի հակառակ ափը հասնելու եւ միջպետական մայրուղի դուրս գալու համար կտրել-անցել են Լալվարի փեշերի անտառամիջյան մոտ՝15 կիլոմետրանոց ճանապարհը:
Երեք անչափահաս ունեցող եղբայրս երեխաներին հացից չկտրելու համար ավելի արագ է տրամաբանել եւ գործել, քան որոշ ֆոտոխցիկասերներ:
Սևակ Վարդումյան