ԱԺ ընդդիմադիր պատգամավորները մեկնել են Կիրանց։ Ինչպես արդեն հայտնել ենք, ոստիկանները փակել են ճանապարհը, թույլ չեն տվել նրանց մուտք գործել գյուղ։ Նրանք արգելել են նաև մշակույթի գործիչների մուտքը։
Պատգամավորները դաշտերով են գնացել Կիրանց։
Նրանք որոշել են գիշերել Կիրանցում։
Բագրատ Սրբազանն այսօր հայտնել է, որ վաղը՝ ժամը 09։30, մեկնելու է Կիրանց։
Ով ցանկանում է, կարող է միանալ նրան։
Իշխանությունները ոստիկանական ուժեր են ուղարկել Կիրանց, նաև սևբերետավորների խմբեր։