Օրենքի անունը կա, ամանում չկա
Թեեւ 2024-ի հունվարից օրենքով արգելվում է հրավառություններ անելն ու հրավառ նյութերի վաճառքը, բայց Երեւանում (գուցե՝ ոչ միայն) երկինքը դեռ շարունակվում է հրավառվել։ Վերջին օրերին (հունվարի 14-ին եւ 18-ին) Azg.am-ը մայրաքաղաքի տարբեր հատվածներում հրավառության դեպքեր է նկատել՝ այն էլ կեսգիշերից հետո։
Նախորդ տարի՝ 2023-ի հուլիսի 13-ին, Ազգային ժողովը լրամշակեց «Լիցենզավորման մասին» օրենքը։ Ըստ փոփոխությունների, որ ուժի մեջ էին մտնելու նախագիծն ընդունվելուց 6 ամիս անց (այսինքն՝ 2024-ի հունվարի 13-ին), հրավառություն կարող է լինել միայն համայնքային, պետական նշանակության տոների ժամանակ` պետության կողմից կազմակերպվող կարևոր միջոցառումների ընթացքում:
Պետակա՞ն, թե՞ համայնքային նշանակություն ունեն Երեւանի տարբեր հատվածներում կեսգիշերն անց արձակվող ու մարդկանց «լեղապատառ անող» հրավառությունները․ հարցը, հուսանք, կհուզի նաեւ նախագիծն առաջ մղող պատգամավորներին։
Ս․Վ․