Ժամը 09:30-ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով (իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 137 մասնակից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ժամը 8։55-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 67 մասնակից։
Բերման ենթարկվածների թվում են գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, երգիչ Արսեն Գրիգորյանն ու բժիշկ Գևորգ Թամամյանը և ԱԺ պատգամավոր Արթուր Գրիգորյանը։