Քիչ առաջ Հայաստանը Օլիմպիական առաջին մեդալը նվաճեց։
31-ամյա Արթուր Դավթյանը հանդես եկավ հենացատկի եզրափակիչում և 14,966 միավորով դարձավ օլիմպիական փոխչեմպիոն։
Արթուրը Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, իսկ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերում վաստակեց արծաթե մեդալ։
Չեմպիոնի կոչմանն արժանացավ Ֆիլիպինների ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ այսօր ելույթ է ունեցել նաև Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը և 6-րդ հորիզոնականը զբաղեցրել։