Նիկոլ Փաշինյան, այս վայրկյանից սկսած քննարկելու թեմա ունենք մենք միասին։ Ինչպես հրապարակում եմ ասել, Դուք Ձեզ ժամանակին շատ ժողովրդական մարդ էիք համարում։ Այս նույն ժողովուրդը մի ժամանակ Ձեզ է բերել իշխանության. կառավարական առանձնատան դիմաց ասաց Բագրատ Սրբազանը:
«Մենք եկել ենք պարզ խոսակցության, խոսակցություն մեկ թեմայով՝ Ձեր խաղաղ, անցնցում հեռանալու մասին»,-նշեց նա:
Հանրապետության հրապարակում ժամը 16։00 սկսված հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանն ասաց, որ նորից է պահանջում Փաշինյանի հրաժարականը։ Ժողովուրդն արձագանքեց՝ Նի-կոլ, հե-ռա-ցիր։
Այս ժողովրդին չդիպչեք ոչ մի ձեւով. ասաց Սրբազանը։
Պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը հայտարարեց, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Բագրատ Սրբազանն է։
Տավուշի թեմի առաջնորդը հայտարարեց, որ պետք է հասնել այն բանին, որ Հայաստանում արտահերթ կամ հերթական ընտրություններ լինեն, բայց ինքն իր թեկնածությունը չի առաջադրելու։
Ըստ ամենայնի՝ Բագրատ Սրբազանը վարչապետ կլինի անցումային կառավարման ընթացքում։
Նա հայտարարեց, որ դիմել է Վեհափառ Հայրապետին, որպեսզի նա սառեցնի իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը:
«Սաղավարտներն իզուր եք դրել, այստեղ ձեր քույրերն ու եղբայրներն են, ձեր հայրերն ու մայրերն են, ձեր տնեցիներն են: Իրենք ձեզ վնաս չեն տալու, վստահ եմ՝ դուք էլ նույն ձեւով եք վարվելու:
Մտածեք ձեր ընտանիքների, ձեր զավակների, մեր պետության մասին: Ձեզ դիտարկում են որպես այս ստի, կեղծիքի հենարան, բայց ոչ մարդ:
Մենք այստեղ կլինենք, կարծում եմ, երկար ժամանակ, մինչեւ ինչ-որ ձեւով պատասխանը կգա, թե ինչպես, ինչ պայմաններում, որտեղ, ներսում, թե դրսում կհանդիպենք: Այլ տարբերակ չկա: Մենք այստեղ մնալու ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է»,- կառավարական առանձնատների դիմաց հավաքված ժողովրդին ասաց Սրբազանը։