Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տեսանյութ. ԱՄՆ-ում վթարված ինքնաթիռում եղել են նաև գեղասահքի աշխարհի չեմպիոններ

Ռուսաստանի հավաքականի կազմում գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում են եղել.  ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

«Վթարված ինքնաթիռում եղել են մեր մարզիչներ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

52-ամյա Շիշկովան և 55-ամյա Նաումովը 1994 թվականի աշխարհի առաջնության պեմպիոններ են, նրանք նաև աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիրներ են։

Նշենք, որ չորեքշաբթի երեկոյան ամերիկյան մարդատար ինքնաթիռը և ԱՄՆ բանակի ուղղաթիռը բախվել են  Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ, որը գտնվում է Վաշինգտոնի կենտրոնից 10-15 րոպե հեռավորության վրա:  American Airlines ավիաընկերության՝  Կանզասից իրականացվող չվերթի ինքնաթիռում  եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Ինքնաթիռը ընկել է Պոտոմակ գետը։ Ողբերգական վթարի  վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում։

Առնվազն 19 մահացածների մարմիններ են դուրս բերվել գետից. հաղորդում է BNO News տեղեկատվական պորտալը։ CNN-ը հայտնել է, որ մեկուկես ժամ որոնումներից հետո փրկվածներ չեն գտնվել։ Ավելի վաղ NBC հեռուստաընկերության տարածաշրջանային ստորաբաժանումը հայտնել էր, որ ավիավթարից հետո գետից առնվազն չորս մարդ է հանվել։