Սահմանին տեսանկարահանումները կարգելվեն օրենքով։ Հայաստանի խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստում «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն արեց, որով, ըստ Yerkir.am-ի, կարգելվի սահմանին նկարահանում անելը։ Օրենքը խախտողն էլ կտուգանվի մինչեւ 100 հազար դրամ։
Հիմնական զեկուցող, ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը ներկայացրեց օրենքի փոփոխության կետերը, հարակից զեկուցող, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ ասաց, որ այդ հարցը շատ կարեւոր է, քանի որ քաղաքացիներն ու տուրիստները օգտագործում են թռչող, տեսանկարահանող սարքեր, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ։
Մանրամասն՝ տեսանյութում









