Հունվարի 19-ին, Նկարիչների միությունում Սաթենիկ Վարդանյանը կներկայացնի իր «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գիրքը: Շնորհանդեսին զուգահեռ՝ տեղի կունենա արդի հայ նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդես: Շնորհանդեսը կուղեկցվի Հայաստանի տարբեր պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում գտնվող անվանի հայ նկարիչների (այդ թվում՝ Գ. Բաշինջաղյան, Վ. Սուրենյանց, Գ. Խանջյան, Ս. Փարաջանով և այլք)՝ Քրիստոսի պատկերը ներկայացնող ստեղծագործությունների ցուցահանդեսով, որը կտևի մինչև հունվարի 21-ը: Ներկա են լինելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատրյանը, կրթության և մշակույթի ոլորտի մի շարք գործիչներ և այլ հյուրեր: Միջոցառումն անցակցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական համալսարանի, ՀՀ նկարիչների միության, Հայաստանի Ազգային պատկերասրահի և Ս. Փարաջանովի թանգարանի աջակցությամբ: