2019 թ. ՀՀ կենտրոնական բանկի թողարկված արծաթե հուշադրամը՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։
Հուշադրամի էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Դրամների համաստեղություն-2020» մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրելլ 26 կազմակերպություն 17 երկրից՝ ներկայացնելով 2019 թ․ թողարկված 159 հուշադրամ։
Հաղթող հուշադրամներն ընտրվել են միջազգային ժյուրիի քվեարկության արդյունքներով:









