Տարոն Մարգարյանի նկատմամբ տեղի է ունենում դասական քաղաքական հետապնդում։ Այս մասին գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլիզմը « քրեական հետապնդում է հարուցել» ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանի նկատմամբ։
Սա ռեժիմի ռեպրեսիոն քաղաքականության վառ դրսեւորումն է։
Սա հերթական քաղաքական հետապնդումն է ընդդիմադիր ՀՀԿ-ի դեմ։
Նիկոլիզմը բեմականացված շոուներով փորձում է հանրության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից։
Կապիտուլյանտների փորձերը ճնշելու ընդդիմադիրներին արդյունք չեն տալու», – գրել է նա: