Ադրբեջանցի լրագրող Նուրլանա Խալիլը մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին:
Նա, մասնավորապես, նշել է. «Նայեք Ադրբեջանի այս ստոր դիկտատոր Ալիևին, որը ձերբակալում է լրագրողների, գիտնականների, ակտիվիստների, նույնիսկ Ադրբեջան ժամանած եվրոպացի քաղաքացիների։ Նա խոշտանգում է բանտարկյալներին, միլիարդներ է գողանում պետական բյուջեից, մինչդեռ ժողովուրդն ապրում է աղքատության մեջ։
Իր կոռումպացված լրագրողների հետ հարցազրույցում նա ասել է, որ «Հայաստանը ֆաշիստական պետություն է և պետք է կործանվի»։ Տարածաշրջանի ոչ մի երկիր չունի ավելի ֆաշիստական, հանցագործ, ահաբեկչական իշխանություն, որքան Ադրբեջանը Ալիևի օրոք»: