ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նույնպես ցավակցել է Թուրքիային՝ Բարթըն քաղաքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
«Անկեղծորեն ցավակցում եմ մեր հարևանին՝ Բարթընում հանքափորների մահվան կապակցությամբ։ Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը»,- գրել է Արսեն Թորոսյանը։