ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Կիրանցում հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ Տավուշում ականազերծման ընթացքում տեղի է ունեցել ականի պայթյուն, ինչի հետեւանքով զինծառայող է վիրավորվել։
Պաշտպանության նախարարությունը հաստատեց այս լուրը։
«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»,- հայտնեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: