Տավուշի Կիրանց գյուղ տանող «այլընտրանքային» ճանապարհն անվտանգ չէ. գյուղը գտնվում է ադրբեջանական թիրախի ներքո: Այս մասին ահազանգում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` զեկույց է ներկայացնելով:
«Անհրաժեշտ է միջազգայնորեն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության մասին, որ խաթարում է մեր անվտանգությունն ու կոպտորեն ոտնահարում միջազգայնորեն երաշխավորված իրավունքները: Օրինակ`
- Տավուշում Հայաստանի պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատման» հետևանքով ադրբեջանական զինված ծառայողներն անիրավաչափորեն են հայտնվում գյուղերի հարևանությամբ. դա խաթարում է մարդկանց անվտանգությունը և կոպտորեն խախտում է նրանց իրավունքները:
- Տավուշի Կիրանց գյուղ տանող «այլընտրանքային» ճանապարհն անվտանգ չէ. գյուղը գտնվում է ադրբեջանական թիրախի ներքո:
- Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հայտնվել է պետական սահմանին՝ ադրբեջանական անմիջական թիրախի ներքո:
- Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Վազաշեն, Ոսկեպար և այլ գյուղերի ճանապարհներն անվտանգ չեն, և այդ գյուղերը կանգնած են մեկուսացման վտանգի առաջ:
- Հայաստանի բնակիչների քաղաքացիական տներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո: