Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Վրաստանում 6,2 մագնիտուտով երկրաշարժից հետո ևս 6 ցնցում է եղել

6,2 մագնիտուդով երկրաշարժից հետո Վրաստանում 3,1 մագնիտուդով ևս 6 ցնցում է գրանցվել. հաղորդում են Վրաստանի սեյսմոլոգիական ազգային կենտրոնից։ 

Փետրվարի 13-ին, ժամը 22։25-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ջավախքի շրջանի Դմանիսի քաղաքի մոտ՝ Թբիլիսիից 58 կիլոմետր հեռավորության վրա։ 

հաջորդ ցնցումը տեղի է ունեցել ժամը 22:28-ին նույն վայրում՝ 4,5 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա։ 

Այնուհետեւ ցնցումների ուժգնությունը սկսել է նվազել 00:14-ին՝ հասնելով 3,1 մագնիտուդի, իսկ վերջին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:35-ին՝ 3,5 մագնիտուդով։ 

Առաջին երկրաշարժը զգացվել է հարեւան երկրներում՝ Հայաստանում, որտեղ ուժգնությունը կազմել է 5 բալ, եւ Ադրբեջանում՝ 3,5 բալ։