Կիրակի, Հունվարի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանում ցույցերը շարունակվում են

19/05/2024
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թբիլիսիու «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքողներն այրել են Ռուսաստանի դրոշը։ Այրման կադրերը ցուցադրել են տեղական հեռուստաալիքները. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Շաբաթ օրը մի քանի հարյուր մարդ կրկին հավաքվել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև՝ բողոք հայտնելու խորհրդարանի կողմից ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ: Ցուցարարները փակել են Ռուսթավելու պողոտան: Ակցիայի մասնակիցներն այրել են Ռուսաստանի դրոշը, ինչպես նաև իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության տարբերանշանով դրոշը:

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչը ԵՄ-ի կողմից խիստ հայտարարություններ է առաջացրել Եվրամիությանը երկրի ինտեգրման կասեցման սպառնալիքների վերաբերյալ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել օրենքի վրա:

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը սկսվել էր ապրիլին։ Այս պահից սկսած Վրաստանում բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացվում։ Մի քանի անգամ դրանք վերածվել են ուժայինների հետ բախումների, հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելիս կիրառել են պղպեղային գազ և ջրցան մեքենաներ։ Օրենքին դեմ են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն և Եվրոպայի Խորհուրդը: Եվրոպական առաջնորդները հայտարարում են, որ օրենքը հակասում է եվրոպական արժեքներին: Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդները պնդում են, որ այն ծառայում է միայն արտասահմանից ոչ կառավարական հատվածի եւ ԶԼՄ-ների ֆինանսավորման թափանցիկության ապահովման նպատակներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիմում եմ ԱԱԾ-ին` թույլ տալ գնամ Լեոյին հանդիպելու եւ համոզելու, որ վերադառնա Փարիզ

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է, մի բառ ասեք, տղամարդ չե՞ք

Համանման Հոդվածներ

Միջազգային

Վաշինգտոնի վարչակազմն անցումային ժամանակահատվածում ստանձնում է Վենեսուելայի կառավարումը. Թրամփ

04/01/2026
Նորություններ

Համոզված եմ, որ մենք այս տարին նույնպիսի բարձր տրամադրությամբ կշարունակենք. Փաշինյան

04/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հնգժամյա գործողություն. ի՞նչ է պատմել Գեներալ Քեյնը

03/01/2026
Միջազգային

Մադուրոն ուղևորվում է Նյու Յորք, իսկ Վաշինգտոնում կորոշեն, թե ով կկառավարի Վենեսուելան. Թրամփ

03/01/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է, մի բառ ասեք, տղամարդ չե՞ք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական