Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են․ արդեն 66 մարդ է բերման ենթարկվել։
Ցուցարարները վնասել են մեքենաներ, հրկիզել խորհրդարանի շենքը, ջարդել ապակիները, կոտրել անվտանգության ցանկապատերը։
Իրավապահների շրջանում կա 50 տուժած։ Նրանցից մի քանիսը դեռ հիվանդանոցներում են։
Վրաստանի նախագահը աջակցել է ցուցարարներին՝ ասելով, որ ինքը վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։ Այդ ընթացքում Վրաստանի մայրաքաղաքում ցուցարարները քարեր ու շշեր են նետում հատուկ ջոկատայինների ուղղությամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեքշաբթի երեկոյան երկրի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը՝ չնայած ընդդիմության բողոքին։
Օրենսդիր մարմնի շենքի մոտ հանրահավաքը տեղի է ունենում վաղ առավոտից։ Կենտրոնական Ռուսթավելի պողոտայում արգելափակվել է ճանապարհային երթեւեկությունը։
Վրաստանի խորհրդարան ներկայացված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է երկրում ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների, լրատվամիջոցների և օտարերկրյա պետությունից ֆինանսավորվող կազմակերպությունների ռեգիստր։