Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանի դեսպանը հայ կոնյակագործներին խոստացել է՝ պաշտոնական Թբիլիսին առավելագույնը երկու օրից պարզաբանումներ կներկայացնի արտահանման խոչընդոտների վերաբերյալ

13/05/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քիչ առաջ կոնյակ արտադրող ընկերությունների երկու ներկայացուցչի թույլ տվեցին մուտք գործել Հայաստանում Վրաստանի դեսպանատուն՝ ներկայացնելու իրենց պահանջները, այն է՝ վրացական սահմանին արհեստական խոչընդոտներ չստեղծել և թույլ տալ, որ հայկական կոնյակն անարգել հասնի ՌԴ և այլ երկրներ։

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում կոչ արեց կոնյակ արտադրող բոլոր ընկերություններին միանալ իրենց բողոքի գործողություններին՝ փորձելու միասնական կերպով լուծում տալ հարցին։

«Եթե հարցը լուծում չգտնի, մենք այստեղից չենք գնալու, պայքարելու ենք մինչև վերջ»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Մինչ այդ՝ դեսպանատուն մուտք գործած ցուցարարները դուրս եկան, և «Պռոշյանի» կոնյակի գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ հանդիպել են անձամբ դեսպանի հետ, ով խոստացել է, որ ամենասեղմ ժամկետներում՝ առավելագույնը տասը րոպեից կամ երկու օրից, պաշտոնական Թբիլիսին հանդես կգա անհրաժեշտ պարզաբանումներով և խնդրի լուծման առաջարկներով։

«Հստակ ժամկետներ չեն հայտնել, ասել են՝ հնարավոր է 10 րոպե, հնարավոր է՝ երկու օր։ Թե կոնկրետ ինչ հայտարարություն կլինի, նույնիսկ դեսպանատանը չգիտեն, իրենք ևս պատասխան են ակնկալում պաշտոնական Թբիլիսիից»,- ասաց Գայանե Պողոսյանը՝ նշելով, որ իրենցից կոնտակտներ են վերցրել՝ խոստանալով ճշտումներից հետո կապ հաստատել, հակառակ դեպքում իրենք կրկին բողոքի ակցիաներ կկազմակերպեն։

Դեսպանի հետ հանդիպած մյուս կոնյակագործն էլ լրագրողներին ասաց, որ ՀՀ էկենոմիկայի նախարարը և փոխնախարարն իրենց հավաստիացրել են՝ աշխատում են վրացական կողմի հետ, զբաղվում են այդ հարցով, սակայն մինչ այս պահը որևէ կոնկրետ բան իրենց չեն փոխանցել։

«Մինչև հիմա ո՛չ լուծում կա, ո՛չ որևէ բացատրություն։ Ես չգիտեմ՝ եթե ՀՀ կառավարությունն ի վիճակի լիներ, մինչև հիմա այս խնդիրը կլուծեր»,- ասաց նա։

Նշենք, որ դեպի Ռուսաստան և մերձբալթյան երկրներ Լարսով ալկոհոլային խմիչքներ արտահանող ընկերությունները վերջին մեկուկես ամսվա ընթացքում ենթարկվում են տարօրինակ ստուգումների։ Մասնավորապես, կոնյակագործները չգիտեն, թե ինչու է որոշում կայացվել Վրաստանի սահմանում  լաբորատոր զննության ենթարկել հայկական արտադրության կոնյակը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ կոնյակագործների բողոքի ակցիան՝ Վրաստանի դեսպանատան դիմաց. ցուցարարները դեսպանի հետ հանդիպում են պահանջում

Հաջորդ գրառումը

Ի գիտություն՝ ԱՄՆ դեսպանատուն հարցազրույցի պատրաստվողներին. կարգը փոխվել է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ժողովուրդը շատ լավ գիտի «փրկության» ամերիկյան գաղափարը՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

02/01/2026
Նորություններ

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. քաղաքապետարան

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու նրա կողմնակիցները հանդիսանում են քրեական հանցագործներ. Արագածոտնի թեմ

02/01/2026
Հաջորդ գրառումը

Ի գիտություն՝ ԱՄՆ դեսպանատուն հարցազրույցի պատրաստվողներին. կարգը փոխվել է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական