Կիրակի, 26 Հուլիս, 2026

Վիտալի Բալասանյանի հետ քննարկվել են մարդասիրական օգնությանը վերաբերող հարցեր

 Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը փետրվարի 13-ին ընդունել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցիչ, արցախյան պատերազմի մասնակից, ռազմական ֆոտոլրագրող Վյաչեսլավ Ավանեսյանին։

Քննարկվել են պատերազմական գործողությունների հետևանքով մեծապես տուժված Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնությանը վերաբերող հարցեր։ Վյաչեսլավ Ավանեսյանը տեղեկացրել է, որ իր ներկայացրած կառույցի կողմից Արցախի Հանրապետությանն է տրամադրվել սոցիալական նշանակության հումանիտար օգնություն, որի առաջին խմբաքանակն արդեն ներկրված է։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աջակցության գործընթացի շարունակական կազմակերպման մասին։