Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Վիկտոր Կրիվոպուսկովին «Զվարթնոց» օդանակավակայանից թույլ չեն տվել մտնել Հայաստան

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին թույլ չեն տվել հատել սահմանը:

Հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին թույլ չեն տվել հատել սահմանը. հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։

Կրիվոպուսկովը համալրել է Հայաստան մուտքի համար անցանկալի անձանց ցուցակը։ Նա այսօր վաղ առավոտյան ժամանել էր Մոսկվայից «Աերոֆլոտ»-ի չվերթով։

Կրիվոպուսկովը 2009-2013 թթ․ եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական։