Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերջնախաղի մեջ ենք դիրքավորվեք. Վլադիմիր Մարտիրոսյան

02/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանը բռնակալ չդառնալու շանս այլևս չունի: Բացի բռնություններից այլ կերպ իշխանություն պահելու բոլոր տրամաբանությունները, եղանակները և մեթոդները նա այլևս սպառել է: Եթե ամենօրյա քաղաքական ռաբիզը թողնենք մի կողմ ապա խորքային առումով պատկերը հետևյալն է:

Երբ Ալիևը Բաքվում ցուցադրաբար դատում է Արցախի երեք նախագահներին, պետ. նախարարին և զինվորականներին նա անձանց չի դատում: Նա դատում է Արցախը, որպես երևույթ, նպատակ, որպես գաղափար, որը պետք է արմատախիլ արվի և դատապարտվի վերջնականորեն: Նա ցուցադրաբար դատում է հայկականության հաղթանակն ու վերելքը, նա փակում է դա ընդմիշտ, որպես հայկականության հաղթանակի և ազգային գաղափարականության կերպ ու ձգտում:

Ալիևի «հայկական ռազմավարը» նույնը անում է հենց Հայաստանում: Այդ գաղափարներն ու ձգտումները նա հողի վրա և պրակտիկորեն ճնշում և բանտարկում է ի դեմս հայկականության հենասյուների սննկացման, որոնք այդ գաղափարների կրողն են և կարող են դառնալ դրանց վերակենդանացման լոկոմոտիվները:

Բագրատ Սրբազանի

Միքայել Սրբազանի

Սամվել Կարապետյանի

հանրային, քաղաքական, գաղափարական դիրքավորումները օրգանապես վտանգ էին այս իշխանությանը, եթե նույնիսկ նրանք դրա մասին բարձր և ուղիղ չհայտարարեին, որովհետև պարունակում են պոտենցիալ, որը մասամբ գործի էր դրվել, գործի էր դրվում և դեռ գործի չի դրվել: Նույն օրգանական վտանգն են իրենց մեջ պարունակում իշխանության համար նաև բոլոր այն քաղաքական կուսակցությունները, խմբերը, անձիք, ովքեր գործում են այս հորիզոնականներում: Նրանց արգելելը, փակելը, օրենքից դուրս հայտարարելը ու բանտ նետելը նույնպես ժամանակի հարց է:

Առայժմ Բագրատ և Միքայել սրբազաններին, Սամվել Կարապետյանին մեղսագրվող սին երևույթները, որոնց տրվել է քրեաիրավական և դատավարական տրագիկոմեդիկ դրամատուրգիա բացառապես ծառայում է Փաշինյանի իշխանության անվտանգության մակարդակի բարձրացմանը, որն այլևս ենթադրում է յուրաքանչյուր ֆորմատի, ձևի, մտքի և հանդգնության ծայրահեղական որակում, որի մեջ կա քիչ թե շատ նույնիսկ տեսական սպառնալիք առ Փաշինյանի իշխանություն: Փաշինյանը լավ է հասկանում, որ դա արագ պետք է կանխել և արմատախիլ անել հողի վրա բռնակալական մեթոդներով ճիշտ այնպես, ինչպես Բաքվի դատավարություններում է արմատախիլ արվում ամեն Արցախյանը:

Իրական Հայաստանում նորաձև կրթվածների գաղափարական և հենասյունային առաքելությունը պետք է լինի հակասրբազանությունը և հակաազգակենտրոնությունը: Սա սիստեմատիկ հաշվետվության ֆորմատ է Ալիևի առջև առ այն, որ Բաքվի և Երևանի բանտերում համաժամանակյա իրականացվում է նույն օպերացիան՝ «Հայկականության գաղափարական վերածննդի հնարավորության սննկացում ու արգելում»: Միայն սա կերաշխավորի «իրական հայաստանում» նորաձև կրթածների իշխանության քաղաքական և ֆիզիկական անվտանգությունը:

Այդ առաքելության ճանապարհին յուրաքանչյուր հավակնություն՝ նույնիսկ օրենքի և իրավունքի տառին համապատասխանող , կստանա քրեաիրավական տրագիկոմեդիկ դրամատուրգիական որակում: Լինի դա ընտրություններ, իմպիչմենտ, հանրային լայն ընդվզում, միևնույն է, որակվելու է որպես մարտահրավեր «իրական հայաստան» կոչվածին: Այդ ամենին տրվելու է՝ կուզեք ահաբեկչության, կուզեք ռազմական հեղաշրջման, կուզեք իշխանության ուզուրպացման քրեաիրավական դրամատուրգիական որակում: Էական չէ դրան կհավատան, թե ոչ, դա արժանահավատ կլինի, թե ոչ կաչևորը տրվի քրեաիրավական դրամատուրգիա և դա ամբողջությամբ օգտագործվի որպես քարոզչական տենդ: Նույնիսկ թավշյա, ժողովրդական, ոչ բռնի որևէ գործողություն որակվելու է՝ զինված, դրսից պարտադրված, ոչ ժողովրդավարական, տեռորիստական բռնի գործողություն: Այլևս իշխանական ամեն ավտոկրատ և դեսպոտիկ մեթոդի կիրառում հիմնավորվելու է որպես «իրական հայաստան» ստեղծելու ճարահատյալ և պարտադիր մեթոդ, որ «նախկինները հետ չգան» կամ, որ «խաղաղություն լինի» երեսպաշտ մանիպուլյացիաների համար: Որպես դասական ավտորիտար իշխանություն՝ ում պետք է թշնամի և ում գոյությամբ նա կհիմնավորի իր քաղաքական գոյության անհրաժեշտությունը, նա գտել է «թշնամիներ», որոնց թիրախ դարձնելով հիմնավորում է իր իշխանության բնույթի և գոյության իմաստն ու անհրաժեշտությունը:

Երեսպաշտության բոլոր ռեկորդները հատած և հանուն ընտրազանգվածի պահպանման ամեն աբսուրդ այդ ընտրազանգվածին որպես իրականություն հրամցնող այս իշխանության համար որևէ տարբերություն՝ քաղաքական, թե բռնի մեթոդների, օրենքի և իրավունքի պահպանման, թե դրանց կոպիտ ոտնահարման առումով այլևս չկա: Այդ սահմանները լղոզվել ավիրվել ու դեֆորմացվել են նույն կերպ, ինչ կերպ Բաքվում ընթացող հայկականության դատի ընթացքում է լղոզվել, ավիրվել և դեֆորմացվել ամեն ինչ:

ՎԵՋՆԱԽԱՂԻ ՄԵՋ ԵՆՔ ԴԻՐՔԱՎՈՐՎԵՔ

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ. Մայր Աթոռ

Հաջորդ գրառումը

Ռուսաստանի դեմ Արեւմուտքի հիբրիդային պատերազմը պատմական մասշտաբի մարտահրավեր է․ ՌԴ ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուսաստանի դեմ Արեւմուտքի հիբրիդային պատերազմը պատմական մասշտաբի մարտահրավեր է․ ՌԴ ԱԳՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական