Կիրակի, 26 Հուլիս, 2026

Վերջին 24ժամում Գազայում զոհվել է 72 մարդ, հոսպիտալացվել 56 վիրավոր

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածում զոհերի թիվը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հասել է 47107-ի. հայտնում է ԻՌՆԱ-ն։

Անցած 24 ժամվա ընթացքում հիվանդանոց է տեղափոխվել 72 դի, որից 68-ը դուրս է բերվել փլատակների տակից, իսկ 1-ը մահացել է ծանր վնասվածքներից։ Բացի այդ, այս ընթացքում հոսպիտալացվել է 56 վիրավոր։

Գազայի առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ որոշ տուժածներ դեռ մնացել են փլատակների տակ և փողոցներում, և փրկարարական խմբերը չեն կարողացել հասնել նրանց:

Վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում վիրավորների ընդհանուր թիվը կազմում է 111 147 մարդ։