Լոս Անջելեսին հասցված վնասը և տնտեսական կորուստները գնահատվում է 135-150 միլիարդ դոլար:
Ըստ տեղեկությունների՝ հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։
Ավելի քան 10.000 տուն, շենք և այլ շինություններ այրվել են այս շաբաթ հրդեհի հետևանքով. ասել են Լոս Անջելեսի պաշտոնյաները:
Հրդեհը շարունակում է ոչնչացնել բնակելի շենքերը։ Հրդեհների հետեւանքով մոտ 150 հազար մարդ տարհանվել է։
Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան ասել է, որ այս հրդեհն ամենասարսափելիներից է, որ նա երբևէ տեսել է:
«Կարծես ատոմային ռումբ է նետվել այս տարածքների վրա»: