Կրկին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագիրը միջնորդելու համար: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երեկ ԱՄՆ վարչապետ Դոնալդ Թրամփի գրառմանը:
«Հաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրագործման ուղղությամբ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը, մասնավորապես, նշել էր. «Ինձ համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը և, միևնույն ժամանակ, ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և ժողովուրդների հետ։ Սա կլինի ողջ կյանքի բարեկամություն ինձ համար և, կարևորը, ԱՄՆ-ի համար»:





