Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերադարձն Ուկրաինայի նախքան 2014-ը գոյություն ունեցած սահմաններին անիրատեսական է․ Պենտագոնի ղեկավար

13/02/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ վերադարձն Ուկրաինայի նախքան 2014-ը գոյություն ունեցած սահմաններին անիրատեսական է, գրում է Reuters-ը:

«Մենք էլ ձեզ նման ցանկանում ենք տեսնել ինքնիշխան և բարգավաճող Ուկրաինա: Բայց պետք է սկսենք ընդունել, որ վերադարձն Ուկրաինայի նախքան 2014-ը գոյություն ունեցած սահմաններին անիրատեսական է: Այդ պատրանքային նպատակը հետապնդելը միայն կերկարաձգի պատերազմը և ավելի շատ տառապանք կբերի», – ասել է նա:

Հեգսեթն այս մասին ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում Ուկրաինայի ռազմական դաշնակիցների հանդիպման ժամանակ:  Ուկրաինայի վերաբերյալ նրա խոսքերը կտրուկ տարբերվում են Ջո Բայդենի վարչակազմի և Ուկրաինայի շատ մերձավոր դաշնակիցների դիրքորոշումից առ այն, որ նրանք կաջակցեն Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ միևնույն ժամանակ ընդգծելով տարածքային ամբողջականության կարևորությունը:

Հեգսեթի մեկնաբանությունները ենթադրում են, որ Կիևը պետք է հրաժարվի իր հիմնական պատերազմական նպատակներից՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձից և ապագա հարձակումներից պաշտպանվելու նպատակով ՆԱՏՕ-ին անդամակցելուց:

«ԱՄՆ-ն չի հավատում, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է լինել բանակցային գործընթացի միջոցով կարգավորման իրատեսական արդյունք: Փոխարենը ցանկացած անվտանգության երաշխիքի հետևում պետք է կանգնած լինեն եվրոպական և ոչ եվրոպական ունակ զորքերը», – ընդգծել է նա:

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ ցանկացած կայուն խաղաղություն պետք է ներառի «անվտանգության ամուր երաշխիքներ՝ ապահովելու, որ պատերազմը նորից չի սկսվի»: Բայց Հեգսեթը նշել է, որ ամերիկյան զորքերը չեն տեղակայվի Ուկրաինայում՝ որպես այդպիսի երաշխիքների մաս. փոխարենը, անվտանգության երաշխիքները պետք է ապահովեն «ունակ եվրոպական և ոչ եվրոպական զորքերը»։

«Եթե այդ զորքերը որպես խաղաղապահներ տեղակայվեն Ուկրաինայում ցանկացած պահի, ապա դրանք պետք է տեղակայվեն որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող առաքելության մաս և դրանց վրա չպետք է տարածվի 5-րդ հոդվածը», – ասել է նա՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի կանոնադրության փոխադարձ պաշտպանության դրույթը։

Reuters-ը հիշեցնում է, որ Ռուսաստանը 2014-ի մարտին Ուկրաինայի Ղրիմ սևծովյան թերակղզին ներառել է իր կազմում, այնուհետև Ուկրաինայի արևելյան Դոնբասի շրջանում աջակցել է ռուսամետ անջատողականներին Ուկրաինայի դեմ զինված ապստամբության ժամանակ: Ներկայումս Մոսկվան վերահսկում է Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը, հիմնականում՝ արևելքում և հարավում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի դրոշն Էջմիածնից հանողի ձեռքն էլ կտրվի, հրաման տվողի ձեռքն էլ կտրվի. էջմիածինցի

Հաջորդ գրառումը

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական