«Վեկտոր» վիրուսաբանության և բիոտեխնոլոգիայի պետական հետազոտական կենտրոնը հայտնաբերել է կորոնավիրուսի ավելի քան 80 մուտացիա: Այս մասին հայտարարել է կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքերով՝ այս փոփոխությունները կրիտիկական չեն և չեն ազդում մշակված պեպտիդային պատվաստանյութի արդյունավետության վրա: Դրանք հայտնաբերվել են Ռուսաստանի բոլոր մարզերում COVID-19 գենետիկ փոփոխականության լրացուցիչ հետազոտությունների ժամանակ: