Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը գործում է միայն ադրբեջանցիների համար․ հայերը 70 կմ ճանապարհը փոխարինել են 500 կմ-ով

28/01/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմից հետո Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի զգալի հատվածը հայերի համար փակվեց։ Արցախի և Գեղարքունիքի մարզի բնակիչներն ահազանգում են Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհը վերագործարկելու օրհասական նշանակության մասին։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն երկու ամիս է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնում է այս հարցը։ Պատգամավորը նկատեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշվում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, հետևաբար ինչու՞ պետք է համայն հայության ջանքերով վերանորոգված Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը չաշխատի հայերի համար․ «Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կարողանում են Դրմբոնից գալ մինչև Քարվաճառ։ Այս դեպքում Գեղարքունիքի մարզի և Արցախի բնակիչների մոտ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու են այդ ճանապարհից օգտվում միայն ադրբեջանցիները։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ թող ճանապարհից օգտվեն նաև հայերը»,-ասաց պատգամավորը։

Պատգամավորի փոխանցմամբ՝ Արցախում աշխատող Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի բազմաթիվ բնակիչներից ահազանգեր է ստացել, որ ամենօրյա կամ երկու օրը մեկ պարբերականությամբ ստիպված են լինում Արցախ գնալ․ «Ստացվում է՝ 70-80 կմ ավտոճանապարհը նրանք հիմա ստիպված են փոխարինել 400-500 կմ-ով, ինչն աբսուրդ է։ ՀՀ իշխանությունները պետք է օր առաջ այդ հարցը դարձնեն բանակցային քննարկման թեմա և վերագործարկումը դարձնեն խիստ անհրաժեշտ։ Պատերազմից հետո Լաչինի միջանցքով երթևեկող մեր համաքաղաքացիներից եղան մարդիկ, որոնք գերեվարվեցին։ Այսինքն` անվտանգության մասով լուրջ խնդիր ունենք»,-ասաց Թագուհի Թովմասյանը։

Վերջինս հստակ տվյալ չի կարող ասել, թե մարզի քանի բնակիչ է աշխատում Արցախում, սակայն Վարդենիսից միայն 100 մարդ ներգրավված է Արցախում հանքարդյունաբերության, շինարարության ոլորտի աշխատանքներում․ «Հիմա նրանք կա՛մ պետք է իրենց աշխատանքը փոխեն, կա՛մ ամեն օր 400-500 կմ կտրեն և Գորիսով, Լաչինի նեղլիկ, անհարմար միջանցքով հասնեն Արցախ։ Մեր երկրի քաղաքացիների իրավունքների վերականգմանն ուղղված հստակ քայլ է, որը պետք է իշխանություններն անեն։ Այս հարցով արդեն դիմել եմ ՀՀ ԱԳ նախարարին՝ պահանջելով այն դարձնել բանակցային թիվ մեկ թեմա։ Այս հարցի լուծման համար պատրաստ եմ ընդհուպ ամենածայրահեղ ակցիաներն իրականացնել, որպեսզի մեր ժողովրդի ձայնը լսելի լինի, և մենք կարողանանք ամեն գնով հասնել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերագործարկմանը»,-նշեց պատգամավորը, ով այս պահին ընտրել է հարցի բարձրաձայնման դիվանագիտական, քաղաքական, պաշտոնական խողովակները․ «Բնակիչները վրդովված են։ Մտադրություն ունեին մի քանի ավտոճանապարհներ փակել, ակցիաներ իրականացնել՝ պահանջելով խնդրի օր առաջ լուծում։

Նրանց խնդրել եմ ժամանակ տալ, դեռևս ակցիաներ չանել և սպասել։ Կփորձեմ հարցը պաշտոնական խողովակներով բարձրաձայնել, բայց եթե սայլը տեղից չշարժվի, քաղաքացիներն ազատ են իրենց ձայնը բարձրացնելու տարբերակի ընտրության հարցում»,-ամփոփեց Թագուհի Թովմասյանը։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վազգեն Մանուկյանն հանդիպել է մի խումբ համախոհների հետ

Հաջորդ գրառումը

Էրդողանն ու Մասկը քննարկել են համագործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

57․7 քմ մակերեսով ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել արցախցի գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Հաջորդ գրառումը

Էրդողանն ու Մասկը քննարկել են համագործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական